Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսօր ձեռքբերված Ռուբինյան- Քըլըչ պայմանավորվածությունը իրականացվի՝ ապա պետք կլինի արժանին մատուցել մեր դիվանագետներին. Դանիել Իոաննիսյան

Հուլիս 01,2022 23:23

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքական սահմանը, կարծես, բացվում է։ Ճիշտ է, առայժմ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց բացվում է։

Եթե այսօր ձեռքբերված Ռուբինյան- Քըլըչ պայմանավորվածությունը իրականացվի, ապա դա կլինի Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ մի մեծ հոգեբանական քայլ։

Եվ եթե դա տեղի ունենա, ապա պետք կլինի արժանին մատուցել մեր դիվանագետներին, քանի որ կարողացան Թուրքիայի վրա միջազգային ազդեցությունը ուղղել ճիշտ ուղղությամբ։

Ակնհայտ է, որ թուրքական կողմը ավելի շատ ուզում էր արևմուտքի աչքերում իմիտացիա ստեղծել, որ պատրաստ է մեզ հետ հարաբերությունների նորմալիզացիայի։ Իսկ հայկական կողմը պիտի անի ամենը, որ Անկարան չկարողանա իմիտացնել չեղածը ու ստիպված լինի ինչ-որ իրական բաներ անել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031