Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մասնագետների կարիք ունե՞նք

Հուլիս 07,2022 10:00

Վերջերս առիթ ունեցա դիտելու շատ ուշագրավ վավերագրական կադրեր. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գեներալ Քրիստափոր Իվանյանը (լուսանկարում) խորհրդակցություն էր անցկացնում Ստեփանակերտում՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբում: Նույն սենյակում էին բազմաթիվ այլ ճանաչելի դեմքեր, բայց ինձ՝ ոչ զինվորականիս, ինչպես նաեւ, կարծում եմ, ցանկացած այլ մարդու համար, ով դիտել է այդ տեսագրությունը, պարզ դարձավ, թե ինչ է նշանակում Պրոֆեսիոնալ: Այդպիսի գեներալ դաստիարակելու համար Խորհրդային Միությունը ծախսել էր հսկայական գումարներ եւ երկար տարիներ: Առաջին պատերազմում մենք առավելություն ունեինք նաեւ այն պատճառով, որ մի քանի այդպիսի՝ ազգությամբ հայ սպա, ղեկավարվելով իրական եւ ոչ թե ցուցադրական հայրենասիրությամբ, եկել էին հայրենիքին ծառայելու:

Գուցե զուգահեռն այնքան էլ կոռեկտ չէ, բայց արհեստավարժ զինվորականների նվիրումն ինձ հիշեցնում է 1920-ականների սկզբին հայ գիտնականների եւ արվեստագետների՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելը: Նրանց շարժիչ ուժը նույնպես հայրենասիրությունն էր, ինչպես նաեւ վստահությունը, որը ներշնչում էր այն ժամանակվա վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը: Այժմ Երեւանի փողոցներում մի քանի տեղ կա 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի լուսանկարը՝ լայնեզր գլխարկով, ձեռնափայտով, թիթեռնիկ փողկապով: Նա տուն ուներ Պետերբուրգում եւ առանձնատուն՝ Ղրիմում, բայց եկավ Երեւան, որն այն ժամանակ կարելի էր քաղաք անվանել՝ որոշակի վերապահումներով: Ուզում եմ ասել, որ այդ մարդիկ, երբ գալիս էին Հայաստան, իրենց հետ էին բերում ոչ միայն գիտելիքներ, արհեստավարժություն, այլեւ որոշակի էթիկական նորմեր, սպայի կամ մտավորականի պատվի մասին բարձր պատկերացումներ:

Եվ ահա, ես մտածում եմ՝ մեր երկրի այսօրվա ծանր վիճակում կա՞ն արդյոք տարբեր, այդ թվում նաեւ, ի դեպ, ռազմական, ոլորտներում հայ մասնագետներ, որոնք պատրաստ են գալ հայրենիք: Եվ երկրորդ հարցը՝ մենք ունե՞նք նրանց կարիքը: Կարծում եմ երկու հարցերի պատասխաններն էլ դրական են:

Հապա ինչո՞ւ նրանք այժմ մեր կողքին չեն: Պատճառները, բնականաբար, բազմաթիվ են: Առաջինը մակերեսի վրա է. տեղացի մասնագետների մի մասը վախենում է մրցակցությունից: Եթե, ենթադրենք, Միացյալ Նահանգներից կամ Բրիտանիայից գա մի քիմիկոս, որի լաբորատորիան էապես ավելի որակյալ արդյունք կտա, քան ներկայումս Հայաստանում այդ ոլորտում գործողը, ապա այստեղ մի քանի տասնամյակ պակաս արդյունավետությամբ աշխատող քիմիկոսները դժվար թե շատ երջանիկ լինեն:

Բայց կա մեկ այլ պատճառ. պետությունը, նախեւառաջ՝ հանձին կառավարության, պետք է լրջորեն գնահատի իր կարիքները՝ ռազմական, տնտեսական, գիտական, կրթական եւ այլն, որից հետո անկեղծ շահագրգռվածությամբ հայտարարի՝ ահա այս մասնագետներն են մեզ պետք այս աշխատանքները կատարելու համար: Այդ պարագայում ծրագիրն իրականացնելու համար գումարներ կգտնվեն:

Ինձ թվում է՝ մեր կառավարությունը նման խնդիրների մասին չի մտածում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հնարավոր է, որ կրկնվեն անցյալ դարի 20-ականները: Նորից կգան իշխանության «Ցեղանենգ շեյթան»-ները՝ «Դաշնակցություն» կոչված «հայկական» հեղափոխական ֆեդերացիան, նորից կտեսնենք «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ», հետո՝ «ՆՎԱԳԱՀՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ», նորից Երևանը կդառնա քաղաք և մայրաքաղաք, հետո՝ գյուղաքաղաք, հետո էլ՝ այսօրվա նման մեծ գյուղ:
    Բայց, կա մեկ ԲԱՅՑ.
    Եթե «ՆՎԱԳԱՀՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ»- ի հետ գան՝ «Անդրանիկ Օզանյան»-ները, «Ալեքսանդր Մյասնիկյան»-ները, «Ստեփան Շահումյան»-ները, «Հայկ Ասատրյան»-ները, … Եվ կգա Զատիկի օրը ու ազգը կզատվի ժողովրդից:

  2. Հայկ համբարձումեան says:

    20ականներուն եւ 90ականներուն երեւի կար յոյսը.

    Իսկ ա՞յժմ. երբ ՀՀ քաղաքացին մէկը միւսէն աւելի վատ եւ կործանարար իշխանութիւններ կ’ընտրէ միայն, դուրսի մասնագէտը ի՞նչ հեռանկարով պիտի գայ.

    Կու գայ միայն երկու տեսակը՝ ձեր չսիրած գաղաբարապաշտ դաշնակը կամ օտարի կողմէ/համար վճարուած գործակալը։

    Փոխէք իշխանութիւնը, մէկ անգամ աւելի լաւը ընտրէք, յետոյ միասին մտածենք որեւէ հեռանկարի մասին։

  3. Aha says:

    Insightful article! In order to invite foreign citizens of Armenian origin (or not ex. Gen. Anatoly Zinevich) to fulfill critical functions of statehood, a government must 1) have a vision as to what it wants for its country, 2) humility to recognize that it is unable to do the job by itself, and 3) finally sufficient persuasive power and charisma to convince foreigners to join in the great project. The governments of the first republic (1918-1920) and of the 1990s had the intellect and will to reach that objective, the current one not (to put it mildly).

    Simon Vratsyan – who was Prime minister for a short period during the first republic – tells in his memoirs how one morning when going to his office, he encountered a group of Armenians specialized in agriculture from central and eastern Europe and the Russian steppes (living there for generations) who had heard that after centuries of interruption Armenians had finally reinstated the statehood and had decided to come and offer their services to the new republic.

    In the early 90s, the first government (LTP and Vazgen) initiated the call to Armenian officers of the soviet military to come and establish a proper army in the republic. Among those who joined and played a key role in Armenia’s victory and beyond were Yuri Khachaturov and Mikael Harutyunyan (both humiliated and marginalized today because they didn’t share the values of the proud revolutionaries of 2018).

    Also, it does not help that today’s leader of the government does not hesitate to play on the Karabakhtsi-Hayasdantsi rivalry to boost his popularity (ex. let us free our capital from karabakhtsi scumbags – during 2008 protests). What project, what unity can we therefore talk about if the leader who said that became a hero for the Armenian people and was elected twice with very high margins? Why invite foreigners from far away countries if Armenians from the province next door are not considered part of the family?

    That Let’s-Do-This-Together-Because-We-Can spirit is no longer there, members of this government (and by extension a majority of the Armenian people who fairly elected it) no longer have the credibility to speak of great and unifying national projects and initiatives.

  4. Nimar says:

    Որքան գիտեմ, ներկայիս կառավարությունը ջանքեր է գործադրում արտասահմանցի մասնագետներ ներգրավելու համար։ Բայց նրանք չեն կարող լինել անվտանգության ոլորտում, դա
    գործնականում անհնար է։ Եթե, իհարկե, նրանք Ռուսաստանի Դաշնությունից չեն։ Բայց այս երկիրն ինքը մասնագետների խիստ կարիք ունի։ Սա ակնհայտ է բոլորի համար, նույնիսկ իրենց
    համար: Հատկապես պատժամիջոցների տակ։
    Ինչ վերաբերում է գիտությանը, որոշ ոլորտներում դա հնարավոր է, բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ այն կարող է շոշափելի արդյունքներ տալ երկարաժամկետ հեռանկարում։ Շատ
    դեպքերում ծայրահեղ տեխնոլոգիական հետամնացությունը և անձնակազմի ցածր որակավորումը թույլ չեն տալիս առաջադրանքներ դնել, որոնց համար կարելի է ֆինանսավորում ստանալ:
    Միևնույն ժամանակ, միանգամայն պարզ է, թե ինչ հետազոտություններ և մշակումներ են հրատապ անհրաժեշտ և խոստումնալից։ Իմ համեստ կարծիքով, շատ կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն գիտնականների և ինժեներների առաջ: Օրինակ, կա վերահսկողության ենթակա երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների ցանկ (Vasenaar Accords): Բոլոր գիտահետազոտական ​​և ինժեներական կազմակերպությունները հրավիրվում են անել հենց այն, ինչ ներկայացված է այս ցանկում կամ ուղղակիորեն կապված է դրա հետ: Պետական ​​ֆինանսավորումը հատկացվում է միայն սրա համար, մնացած ամեն ինչ կարելի է անել միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով։ Մի քանի բացառություններով, մնացած ամեն ինչ արվում է ամբողջ աշխարհում շատ ավելի արագ և ավելի լավ, առանց մեր մասնակցության: Պարզապես ոչ ոք մեզ երբեք չի տա և ոչ մի գնով չի վաճառի հենց այն, ինչը կարող է մրցակցել միջազգային շուկայում կամ գոնե թույլ տա մեզ դուրս գալ զրոյական վիճակից։ Նույնիսկ մեր ռազմավարական դաշնակիցը (հատկապես նա): Դա բնական է, սովորական պրակտիկա է։

  5. Հայկ համբարձումեան says:

    And, since we urgently need such unifying national projects and initiatives, it is imperative to get rid of this scoundrel and his incompetent team.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031