Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունիսի 5-ին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված՝ բողոքելով, թե իբր մշակույթի ժառանգությանը վնաս է հասցվում:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանը համոզված է՝ ադրբեջանական կեղծ թեզերին կարելի է պատասխանել իրական փաստերով:
Պատմաբանին մեկ այլ բան է մտահոգում. Երևանի հետ կապված վերջին տարիներին Ադրբեջանի պատմական պահանջներն ամեն տարի ավելի են մեծանում, և ակտիվացման առումով վտանգավոր միտում է տեսնում դրանում:
«Այստեղ խնդիրը մշակույթը չէ, ստեղծվում է վտանգ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է հիմքեր գտնել Երևանում «ադրբեջանական պատմական հետքի» համար: Իսկ ինչո՞ւ է ուզում հիմքեր գտնել. նրա համար, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով միշտ պատմական պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ Սևանի, Սյունիքի ու Երևանի շրջանների մասով: Եվ հիմա, ըստ էության, իմ կարծիքով՝ Ադրբեջանի պատմաբանները ստացել են պետական պատվեր՝ ամեն կերպ հիմնավորելու Երևանում «ադրբեջանական հետքը», որպեսզի հետագայում հիմք ունենան Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ագրեսիա իրականացնելու համար: Կարծում եմ՝ Ադրբեջանի՝ Երևանում հետքեր փնտրելն ունի խորը ռազմավարական նպատակներ, որպեսզի հետագայում արդարացնի այն ռազմական ագրեսիան, որը հետագայում կարող է Ադրբեջանն իրականացնել Երևանի, Սյունիքի նկատմամբ, այսինքն, ՀՀ տարածքի նկատմամբ: Եվ, հետևաբար, հիմա ադրբեջանական պատմագրությունը ստեղծում է «պատմական հիմքեր»՝ Հայաստանի վրա հաջորդ ագրեսիան միջազգային հանրության աչքում այսպես հիմնավորելու համար»,- ընդգծեց Գևորգ Մելքոնյանը:
Կարդացեք նաև
Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։


















































