Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը 4.2 մլրդ դրամ կտրամադրի Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան պետական տուրքը վճարելու համար

Հուլիս 07,2022 12:52 Share

Գործադիրն այսօր հավանություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերության փոխարեն 4.2 մլրդ դրամ պետական տուրքը վճարելու մասին նախագծին։

Բանն այն է, որ 2020 թվականին պարետի որոշմամբ ժամանակավորապես արգելվել էին տնտեսական գործունեության առանձին տեսակներ, այդ թվում՝ խաղատները։ Ծառուկյանին պատկանող  «Շանգրի Լա» խաղատունը պարետի որոշմամբ չի աշխատել, պետական տուրքեր չի վճարել, իսկ ֆինանսների նախարարությունը երկրորդ անգամ նրան զրկել է լիցենզիայից։ Ընկերությունը դիմել է դատարան, գործը հասել է մինչեւ վճռաբեկ, ի վերջո վճիռը հօգուտ «Օնիրա Քլաբ»-ի է եղել։

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն այս հարցի զեկուցման ժամանակ ասաց․ «Ըստ էության, խոսքը հաշվանցման մասին է, պարտավորությունները զրոյացվում են։ Այս ամենը ծագել է քովիդի հետ կապված որոշումների արդյունքում, եւ այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով՝ պիտի տուրքեր վճարեր, ընկերությունն էլ չի համաձայնվել ձեւակերպման հետ։ Հետո դատական մարմինները մեծամասամբ համաձայնել են ընկերության հետ։ Բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրոցեսի մեջ ենք մտնելու, փակուղին շարունակվելու է։ Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսել է այս ամեն ինչը։ Սրա համար երկու տարբերակ կար, կամ պետք է այնպես անենք, որ պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ զրոյացնենք։ Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը։ Մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որ ընկերությունը հոկտեմբերի մեկից մաքուր էջից սկսի»։

 Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031