Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն հավանականությամբ ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից

Հուլիս 07,2022 20:45 Share

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևան-Երասխ-Եղեգնաձոր մայրուղու Ելփին գյուղի հատվածում՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական մեքենա են խոցել։

Աշխարհագրական տեսանկյունից, դեպի գյուղ գնացող ճանապարհը գլխավոր մայրուղուց ձախ է ընկնում՝ դեպի խորք, ինչը նշանակում է, որ խոցելի է նաև դեպի գլխավոր մայրուղու հատվածը։

Միջադեպը եղել է քիչ առաջ, ըստ ՊՆ-ի, 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ Ադրբեջանը առաջխաղացում էր ունեցել 2018 թվականի հուլիսին՝ ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից 2-3 ամիս հետո՝ մեծ սպառնալիք առաջացնելով ոչ միայն մերձակա համայնքների, այլ նաև Երևան-Երասխ-Գորիս միջպետական մայրուղու համար։

Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը քաղաքացիական մեքենայի վրա կրակ էր բացել Վայոց Ձորի մարզի մեկ այլ գյուղի ուղղությամբ՝ Խաչիկի, ինչի հետևանքով կրկին քաղաքացիական մեքենա էր վնասվել։

Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից՝ ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացում Ադրբեջանի համար առավել բարենպաստ դիրքեր ապահովելու և ՀՀ իշխանություններին հավելյալ զիջումներ պարտադրելու նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031