Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց բռնցքամարտի ավագ տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը

Հուլիս 10,2022 18:01

«Դինամո» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի ավագ տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը: 13 քաշային կարգերում չեմպիոնի կոչումը նվիրեցին. 46 կգ՝ Վաղարշակ Քեյան, 48 կգ՝ Արման Արզումանյան, 50 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 52 կգ՝ Էրիկ Առուստամյան, 54 կգ՝ Արթուր Ավետիքյան, 57 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան, 60 կգ՝ Ռաֆայել Ներսեսյան, 63 կգ՝ Մարատ Միքայելյան, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյան, 70 կգ՝ Երանոս Օհանյան, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյան, 80 կգ՝ Դավիթ Սիմոնյան, +80 կգ՝ Սարգիս Անդրեասյան:

Աղջիկների մեջ ոսկե մեդալակիր դարձավ 63 կգ քաշային Լիլիթ Ասատրյանը:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Իտալիայում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:

Առաջնության ավարտին, ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ, միջազգային կարգի  մրցավար Դերենիկ Գաբրիելյանն Aravot.am-ին ասաց. «Մասնակցության առումով աշխարհագրությունը ընդլայնվել է: Սակայն ես ավելի բարձր որակ էի սպասում: Տեսեք, 13 քաշային կարգերից հինգում չեմպիոնի կոչումը նվաճեցին մի ակումբի ներկայացուցիչներ: Դա Էջմիածնի Համլետ Պատուրյանի ակումբն է, որը նաեւ թիմային 1-ին տեղն զբաղեցրեց: Համլետ Պատուրյանն այսօր ողջ չէ, սակայն նրա ընտանիքը շարունակում է նրա գործը: Եվ երբ աշխատում ես նվիրումով, արդյունքն ակնհայտ է դառնում:

Թույլ մասնակցությամբ ինձ զարմացրին հատկապես «Հայաստան» մարզական միությունը, «Աշխատանքային ռեզերվներ» ընկերությունը, Օլիմպիական քոլեջը, որոնք եզրափակչում ներկայացուցիչ չունեցան: Սա նշանակում է, որ լուրջ պետք է մտածել այս մասին, որովհետեւ սա հերթափոխն է: Կարծում եմ, այս առաջնությունից հետո կլինի ՀԲՖ գործկոմի նիստ, որտեղ կքննարկվի, թե ինչ է կատարվում այդ մարզական ընկերություններում ու կոլեկտիվներում, վեր կհանվեն այն պատճառները, որոնք խանգարեցին այսօր լավ արդյունքներ արձանագրել»,-ասաց բռնցքամարտի օլիմպիական մրցավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031