Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարդան Բաղդասարյան. «Մեկ մենամարտի ելք ենք փոխել, չորս մրցավարի էլ զրկել ենք եզրափակիչ մենամարտերը սպասարկելու իրավունքից» (ֆոտոշարք)

Հուլիս 10,2022 19:36

Բռնցքամարտի ավագ տարիքային խմբի պատանիների Հայաստանի առաջնությունն անցավ լավ: Սակայն որոշակի խնդիրներ առաջացան՝ կապված մրցավարության հետ:

Aravot.am-ը առաջնության գլխավոր մրցավար ԱԻԲԱ-ի 3 աստղ մրցավար, ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Վարդան Բաղդասարյանին խնդրեց մեկնաբանել որոշ մենամարտերի խնդրահարույց գնահատականների պատճառները: «Շուրջ 200 մարզիկների մասնակցությամբ մենամարտեր սպասարկելը, անկեղծ ասած, հեշտ չէ: Մանավանդ որ այդ գերծանրաբեռնված աշխատանքը կատարվում է 20 մրցավարներով: Այնպես որ, չի բացառվում, որ նաեւ սխալներ թույլ տրվեն: Ես, իհարկե, չեմ արդարացնում այդ երեւույթը: Ընդհակառակը, յուրաքանչյուր դիմում, որ ստացվել է, մրցավարական հանձնաժողովով ուսումնասիրել ենք: Անգամ մեկ մենամարտի ելք ենք փոխել եւ չորս մրցավարի էլ զրկել ենք եզրափակիչ մենամարտերը սպասարկելու իրավունքից: Գիտե՞ք, ամեն մի մարզչի թվում է, թե իր սանն է հաղթել եւ մրցավարները սխալ որոշում են կայացրել: Ստացված դիմումների ուսումնասիրությունն ու քննարկումը ցույց է տվել, որ մեծ մասում ճիշտ որոշում է կայացվել»,-ասաց նա:

Պարոն Բաղդասարյանը նաեւ հստակ արձանագրեց, որ այսօր մենք իսկապես մրցավարների խնդիրներ ունենք: «Ցավոք, մրցավարների ընտրության մեծ բազա չունենք: Մի մասն արդեն տարիքով է, որոշները դեռ շատ երիտասարդ են ու դեռ չունեն համապատասխան փորձառություն: Տեսեք, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն իր թիմով ամեն բան անում է մեր մարզաձեւը զարգացնելու, հետեւաբար` հեղինակությունը բարձրացնելու համար: Սակայն այսպիսի հատուկենտ երեւույթները ստվերում են կատարված աշխատանքը: Ֆեդերացիան մրցավարների որակավորումը բարձրացնելու հստակ ծրագրեր ունի: Առաջիկայում կազմակերպելու ենք մրցավարական սեմինարներ՝ ԱԻԲԱ-ի մասնագետների ներգրավմամբ: Հույս ունենք եւ շատ ցանկանում ենք, որպեսզի մրցավարության որակը բարելավենք»,-ասաց Վարդան Բաղդասարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031