Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար. Արցախի Արդարություն կուսակցություն

Հուլիս 12,2022 23:00

Սույն թվականի հուլիսի 12-ին կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։

Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։

Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների  վերաբերյալ։

Փաստվեց, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։

Ընդգծվեց, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն  Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։

Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը ընդունեց որոշում։

Արցախի Արդարություն կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031