Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես նշել էի, այցն ամենայն հավանականությամբ Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանում հակակշռելու նոր հնարավորությունների փնտրտուքն էր. Սուրեն Սարգսյան

Հուլիս 22,2022 14:04

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարավային Կովկասից մեկնելուց հետո Ուիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին
Նա մի քանի հետաքրքրական միտք է արտահայտել, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների մասին:

«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում:

Նրանց անօդաչու սարքերը և հրթիռային ծրագիրը լուրջ սպառնալիք են մեզ համար Մերձավոր Արևելքում, նրանք ունեն հրթիռների ամենամեծ զինանոցը տարածաշրջանում:

Բայդենի Մերձավորարևելյան այցից հետո նա հուսով է, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի սերտ կաշխատեն իրանական սպառնալիքի վրա և հույս ունի Իսրայելի և արաբական միապետությունների միջև հետագա նորմալացման համար:

Մենք կարծում ենք, որ արաբների գայթակղությունը՝ պաշտպանելու ԱՄՆ-ի հետ իրենց գործընկերությունը Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով, մարել է Ուկրաինայում ռուսական գործողությունների, ինչպես նաև ռուսական զենք գնելու մտադրությունների ֆոնին։ Մեր առաջնահերթությունները փոխվել են, բայց մենք չենք լքում տարածաշրջանը և չենք ազատում Ռուսաստանի և Չինաստանի համար խորշեր»:

Ինչպես նշել էի, այցն ամենայն հավանականությամբ Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանում հակակշռելու նոր հնարավորությունների փնտրտուքն էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031