Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խումբն հյուրընկալել է հայ համայնքին պատկանող մանկատան սաներին

Հուլիս 25,2022 13:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 24-ին Վարդավառի խորհրդի կապակցությամբ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր տեղակայման վայրում հյուրընկալել է Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին։

Այցելության ընթացքում երեխաները ծանոթացել են մարդասիրական խմբի առօրյային, տեղակայման վայրին, որից հետո խմբի ներկայացուցիչները երեխաներին պատմել են Վարդավառ տոնի խորհրդի մասին, կազմակերպել են հյուրասիրություն։

Վարդավառ տոնի ժողովրդական սովորությանը համաձայն, որպես օրվա լավագույն ավարտ, երեխաները «խաղացել են ջրոցի»։

Մանկատան տնօրինությունն իր երախտիքի խոսքն է հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խմբին երեխաների մասին հոգալու և նրանց օրը տոնական դարձնելու համար։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: