Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում. Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել

Օգոստոս 08,2022 15:43 Share

ՀԵՎԿ ԿՈՉԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հորդորում է ՀՀ քաղաքացիական հասարակությանը եւ քաղաքական կուսակցություններին միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին ուղղված մեր խնդրանքին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում, ապահովելու համար արցախահայության ազգային ինքնորոշման եւ բուն կյանքի իրավունքները, հաստատելով կայուն եւ տեւական խաղաղություն տարածաշրջանում։

Մենք այս հորդորի ներքո հայտարարում ենք ստորագրահավաք՝ այսօրվանից մինչեւ օգոստոսի 11-ը` Հայոց Նավասարդի օրը, երբ հանձնելու ենք նամակը ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատներին։

2022 թ․ օգոստոսի 11-ը կամ բուն հայկական տոմարով 4515 թվականի առաջին օրը մեր մեծագույն եւ հիմնադիր ազգային տոնն է՝ Բելի հանդեպ մեր Նահապետ Հայկի տարած հաղթանակի տարեդարձը։ Այդ օրը ծնվեց Հայոց Ազգը, մարտահրավեր նետելով կայսերական գաղութարար Բաբելոնին եւ հաղթելով։ Դարեր ու հազարամյակներ շարունակ հայության ազգային առաքելությունն է եղել դիմադրել եւ հաղթահարել զավթիչներին ծանրագույն անհավասար պայքարում։ Հենց Հայոց Նավասարդի օրը` օգոստոսի 11-ին ենք մենք հորդորում հայ հասարակությանը դիմել մեր իրական դաշնակիցներին օգնության խնդրանքով։ Միայն այսպես` քաղաքակիրթ աշխարհի հետ միասին, մենք կդիմադրենք եւ կհաղթահարենք նոր Բաբելոնի մարտահրավերը։

Ստորեւ տեղադրում ենք մեր նամակը։

«ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներին․
Մեծարգո բարեկամնե՛ր,

Հայաստանի հանրապետության քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական կուսակցությունների անունից դիմում ենք Ձեզ խնդրանքով․
Վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ որքան հնարավոր է շտապ տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր՝ հանուն մարդու եւ ազգերի ինքնորոշման և տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման»։

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031