Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգերը կեղծ են. Գյումրու կայարանն ու օդանավակայանն` անվտանգ

Օգոստոս 17,2022 14:56 Share

Ինչպես տեղեկացանք ԱԻՆ մամլո պատասխանատու Հայկ Կոստանյանից, Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին ահազանգերը կեղծ են։ Որոնողական աշխատանքներից հետո պարզվել է, որ երկու ռազմավարական կառույցներում էլ պայթուցիկ սարքեր չկան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգի հնչեցումից հետո երկու կառույցներում ու դրանց հարակից տարածքներում բավական լարված իրավիճակ էր ստեղծվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել