Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնակով մտել են Մասիսի համայնքապետարան. ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութեր է հրապարակել

Օգոստոս 19,2022 23:29 Share

Լարված իրավիճակ է Արարատի մարզի Մասիս քաղաքում, անհայտ անձը նռնակով մտել է Մասիսի համայնքապետարան, կրակել ոստիկանների վրա եւ փակվել փակվել է քաղաքապետի սենյակում:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Հայկ Բաղդասարյանը, իր էջում  տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից:

«Մասիսի քաղաքապետարանի շենքի հետ կապված ինչ-որ խնդիր է առաջացել; Այս պահին մի տեսակ հանգստություն է:  Թե ԱԱԾ, թե ոստիկանության աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են այս հատվածը, դեպի քաղաքապետարան տանող ճանապարհի կենտրոնական հատվածն ամբողջովին փակ է»,- նշեց Հայկ Բաղդասարյանը:

«Քիչ առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալին տեսա՝ Նորայր Հակոբյանին, կփորձեմ իրենից ինչ-որ բան պարզել»,-ասաց ֆեյսբուքյան օգտատերը ու նշեց, որ տարածքին նաեւ շտապ օգնության մեքենաներ են մոտեցել: Հավելեց, որ համայնքի ղեկավարի երկու տեղակալներն են տեղում, դրոնով փորձում են նկարել այն տարածքը, որտեղ փակվել է անհայտ անձը: «Ըստ ականատեսների, այդ մարդու մոտ նռնակներ են եղել»,-ասաց ֆեյսբուքյան օգտատերը:

Էդվարդ Մարգարյան

Ըստ որոշ տեղեկությունների` նռնակով քաղաքացու անունը Էդվարդ Մարգարյան է, նա Մասիսի ավագանու նախկին անդամ է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել