Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն

Օգոստոս 30,2022 14:05

Տավուշի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում ապրող Փարսյանները, շուրջ երեսուն տարի տուն կառուցելու խնդիր են ունեցել: Դժվարություններն անցյալում են մնացել միայն վերջերս. ընտանիքում արդեն թոռներ են մեծանում: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, ընտանիքի երրորդ սերնդի համար նոր իրականություն է ստեղծվել:

Փարսյանները դառնությամբ են հիշում ապրած տարիները: Արցախյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1993 թվականին, հակառակորդի արձակած արկը տան կտուրից ընկել է ննջասենյակ և ամբողջովին փոխել ընտանիքի կյանքը:

«Միանգամից կրակեցին գյուղի վրա: Մենք էլ հարևան գյուղի մոտ՝ դաշտում, աշխատում էինք: Փախանք, թաքնվեցիք: Այդ ընթացքում լսեցինք, որ մեր տների ուղղությամբ կրակել են: Հեռվից նայեցինք, տեսանք ծուխ… Խաղաղվեց, եկանք, տեսանք գնդակոծել են, արկն էլ տանիքով մտել է ննջասենյակ: Ամբողջ տունն ավերակ էր, ապրելու ենթակա չէր: Երեխաներս փոքր էին, ահավոր վիճակ էր: Տեղափոխվեցինք սար: Երեխաներս մեծացել են սարում», – պատմում է երկար տարիներ երազանքը սրտում ապրած տանտիրուհին՝ Հասմիկ Ղևոնդյանը:

Երեսուներկուամյա Արտակն իր մանկության տնից հիշում է միայն երկրորդ հարկում գնդակոծված առաստաղը և պահպանված առաջին հարկը: Առանձնապես լուսավոր չեն նաև երիտասարդության տարիների հուշերը. գնդակոծված տունը կառուցելու ապարդյուն փորձ և երկու անգամ ընդհատված երազանք՝ երկուսն էլ պատերազմի պատճառով:


«Երկու անգամվա պատճառը եղել է պատերազմը: Մի անգամ փորձել ենք կառուցել, սկսվել է հուլիսյան պատերազմը, որը խանգարել է, երկրորդ անգամ՝ 44-օրյա պատերազմն է խանգարել: Մենք մեր ուժերով չէինք կարող այսքանը միանգամից կառուցել», – ասել է տան զավակը՝ Արտակ Փարսյանը:

Փարսյանների գնդակոծված տունը վերջապես կառուցվել է: Ննջասենյակի տեղում այժմ հյուրասենյակն է: Ննջասենյակի լուսավորության հարցն էլ լուծվել է այնպես, որ դեպի սահման նայող պատուհաններ չլինեն: Տանտերերը գիտակցում են, որ իրական վտանգի դեպքում դա էական դեր չի կարող ունենալ, սակայն կարևոր են համարում զգուշավորությունը:

Հայրենի գյուղը շեն պահելը կարևոր նպատակ է Արտակի համար: Նա վստահ է, որ համագյուղացի ընկերները նույն ոգով են ապրում՝ կարևոր համարելով խաղաղությունը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Տավուշի մարզում էական է եղել. միայն նախորդ տարվա գործակցության արդյունքը զգացել է 19, իսկ տասը տարվա ընթացքում՝ 86 ընտանիք: Փարսյանների ընտանիքն այդ ցանկում է: Համագործակցող կազմակերպությունների շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում կարևոր խնդիր է հաղթահարել մոտ 400 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031