Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է առավելագույնս օգտագործել եւ հայրենիքի, եւ Սփյուռքի ներուժը». Արտակ Ապիտոնյան

Օգոստոս 31,2022 22:45

«Ապագա Հայկականից» առաջ կայացած «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ հանդիպումից առաջ «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մշակվելու է համաժողովի փորձագիտական հենքը, փաստաթղթերը, վեր են հանվելու այն խնդիրները, որոնք քննարկվելու են համաժողովի ժամանակ:

«Օրակարգը, խնդիրները եւ հնարավոր առաջարկները մշակվելու են հանձնախմբի կողմից՝ փորձագետների առաջարկությամբ եւ մասնակցությամբ, իսկ կարեւորն այն է, որ կարողանանք փորձագիտական հենքի վրա հիմնվել, որպեսզի արդեն համաժողովի ժամանակ որոշումներն ունենան բավարար հենք»,-հավելեց նա:

Իսկ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ պետք է լինեն, որպեսզի նման հենք լինի՝ այս հարցին ի պատասխան, պարոն Ապիտոնյանը նախ նշեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բազմաոլորտ են, բազմաշերտ, եւ մեկ համաժողովով հնարավոր չէ այդ ամենին անդրադառնալ:

«Կարեւոր է նախանշել՝ ի՞նչ ապագա նպատակներ ուենենք՝ միասնականությունն ապահովելու ուղղությամբ, ի՞նչ բացեր, որ պետք է լրացնել, ի՞նչ ինստիտուտներ պետք է ձեւավորել: Ընդ որում` խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական ինստիտուտներին, այլեւ իրավականին: Պետք է հնարավորինս կարողանանք բերել եւ Սփյուռքի ներգրավածությունը, եւ Հայաստանի փոխգործակցությանը Սփյուռքի հետ, պետք է առավելագույնս ռացիոնալ օգտագործենք եւ հայրենիքի, եւ Սփյուռքի ներուժը»,-ասաց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

Ընդգծեց, որ կարեւոր է, որպեսզի բոլոր քննարկումները լինեն բաց ու թափանցիկ, ինչպես մասնակիցների ներառականության, այնպես էլ գաղափարների առումով:

Մեր հարցին՝ արդյոք մինչեւ հիմա ճիշտ է օգտագործվել Սփյուռքի ներուժը, պարոն Ապիտոնյանը պատասխանեց, որ եղել են ինչ-ինչ հրաշալի ծրագրեր, հաջողված դեպքեր: Նրա խոսքով, սակայն, այդ հարցում ինստիտուցիոնալ առումով պիտի հասնենք հնարավորինս լայն հանրային վստահության եւ համերաշխության:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031