Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 07,2022 16:19

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը։

📌 Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքներ սկսել համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների, մասնավորապես՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության հաստատման, փորձի ու գիտելիքի մեկտեղմամբ՝ ծրագրերի մշակման և իրականացման շուրջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930