Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեպքերն ավելանում են, պատվաստվողների թիվը՝ նվազում

Սեպտեմբեր 09,2022 12:42

Ըստ մասնագետների՝ Հայաստանում ավելանում են COVID-ի դեպքերը: Մասնագետները միաժամանակ չեն բացառում նաեւ համավարակի նոր ալիքի հավանականությունը։

Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունում նույնպես COVID հիվանդության սրացում են նկատում: Նախորդ շաբաթ Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններից հիվանդներ են տեղափոխել Երեւան, որոնց անհրաժեշտ է եղել ստացիոնար բուժում:

Դրան զուգահեռ, սակայն մարզում նվազել է պատվաստվող ցանկացող քաղաքացիների թիվը: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի խոսքով՝ այս պահին ցածր է պատվաստում ցանկացող քաղաքացիների թիվը: Մասնագետն այն կապում է ամռան սեզոնի ու որոշ ժամանակով հիվանդության նվազման հետ. «Հիմնականում պետք է պատվաստում ստանան այն մարդիկ, ովքեր որ գտնվում են ռիսկի խմբում: Դա կլինի 65 տարեկանից բարձր ազգաբնակչությունը, դա կլինի տարբեր խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, որոնց մոտ, որ հնարավոր է հիվանդության բարդ տեսակի հայտնաբերում: Եվ իհարկե, խուսափելով հատկապես մահացությունից՝ մենք առաջարկում ենք պատվաստվել եւ լինել ապահովագրված: Որովհետեւ պատվաստումը կարող է չկանխարգելել հիվանդության զարգացումը, բայց բարդ դեպքերի ու հատկապես մահացության դեպքերի հետ կապված մենք միանշանակ ասում ենք, որ կարեւորը պատվաստվելն է»:

Առաջին դեղաչափով պատվաստումների թիվը կազմում է 45.8 տոկոս, սակայն Պողոսյանի խոսքով՝ մինչ այս պահը պետք է ապահովված լինեին մինչեւ 70 տոկոս:

Մարզում COVID-ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 25.457, իսկ առողջացածների թիվը՝ 24.818 է, գրանցվել է մահվան 583 դեպք, իսկ նախորդ շաբաթվա վերջի տվյալներով բուժում է ստանում 56 քաղաքացի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930