Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2023թ․-ի ընտրությունների անցկացումը Թուրքիայի ճնշող քաղաքականությունում փոփոխություն պետք չէ սպասել»

Սեպտեմբեր 09,2022 16:31

«Թուրքիան կսատարի Ադրբեջանի ագրեսիվ պահանջներն առնվազն մինչեւ 2023թ․-ին Թուրքիայում ընտրությունների անցկացումը։ Այս ամենին զուգահեռ, Թուրքիայում Էրդողանի հիմնական հենարանն ազգայնական, իսլամիստական հատվածներն են բնակչության, որոնք հայասիրությամբ, բնականաբար, աչքի չեն ընկնում։ Էրդողանն այստեղ խնդիր ունի տվյալ ընտրազանգվածի ձայներն իր համար պահպանելու»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջին հարցազրույցներից մեկում ադրբեջանական կողմի օգտին արված հայտարարություններին։

«Հետեւաբար, մինչեւ ընտրությունների անցկացումը Թուրքիայի ճնշող քաղաքականությունում որեւէ փոփոխություն ակնկալել պետք չէ։ Ընտրություններից հետո չեմ կարող ասել, թե ինչ ուղղությամբ կգնան Թուրքիայի իշխանությունները»,-հավելում է Տարոն Հովհաննիսյանը։

Չավուշօղլուի՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքների մասին փորձագետի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտ»-ի վաղվա համարում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930