Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՔՊ թեկնածուն հերքում է Բերդի զինկոմի մասնակցությամբ ծեծկռտուքը

Սեպտեմբեր 11,2022 18:57

Համացանցում ակտիվ շրջանառվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինկոմ Լեռնիկ Օհանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրը։ Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, հարազատի հետ վիճաբանության մեջ է մտել քաղաքական հայացքների պատճառով։ Բերդ խոշորացված  համայնքի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց ծեծկռտուքի մասին լուրը։

«Ես անձամբ եմ խոսել նրա հետ, և նա հերքել է ծեծկռտուքի մասին լուրը։ Ընդհանրապես առաջին դեպքը չէ, երբ որոշ շրջանակներ ակտիվորեն նման նորություններ են տարածում։ Ուզում եմ Այգեձորի դեպքի հետ կապված ձեր հարցին ևս պատասխանել։ Բացարձակ ապատեղեկատվություն է համացանցում գրվածը։ Այգեձորում ընդամենը խոսակցություն է եղել  իմ և նախկին համայնքապետի միջև։ Նա բարձրացրել է անվտանգային հարցեր, որոնց ես տվել եմ կոռեկտ պատասխաններ։ Խոսակցությունը արդեն շարունակվել է իր և նախկին ընտրողների միջև։ Ինձ համար արդեն պարզ է՝ ովքեր են այդ լուրերը տարածում։ Նրանց միակ նպատակը իմ և իմ թիմի անունը սևացնելն է», – նշեց Սուքիասյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930