Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ ամոթ ցանկացած քաղաքական ուժի կամ անձի, ով երբեւէ բանակցել է կամ կբանակցի Սյունիքը կամ Սյունիքից մի հատված (օրինակ՝ Մեղրին) հանձնելու կամ փոխանակելու վերաբերյալ»․ Դավիթ Դանիելյան

Սեպտեմբեր 12,2022 23:03

«Իշխան Սաղաթելյանի այսօրվա հայտարարությունը համարում եմ ծայրաստիճան վտանգավոր եւ անընդունելի: Նմանատիպ միֆեր ստեղծելով՝ խաղաղ հրապարակների «կտրիճները» գիտակցաբար կամ անգիտակցաբար արժեզրկում են անվտանգային հարցերը, փորձում են շեղել հանրությանը իրական վտանգներից ու օրակարգային հարցերից»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Դավիթ Դանիելյանը։

Հիշեցնենք,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր, որ «եթե Դիմադրության շարժումը չլիներ, ապա Սյունիքը կարող է հանձնված լիներ»:

Ըստ Դավիթ Դանիելյանի՝  Սյունիքի հանձնելու մասին խոսելը մեղմ ասած անարդար քայլ է, Սյունիքը պաշտպանում են ու պաշտպանելու են Հայաստանի զինված ուժերը: «Մեր տղաները ամենօրյա աշխատանքով ու մեծագույն նվիրումով ամրացնում են սահմանը եւ ապահովում Սյունիքի, Հայաստանի անվտանգությունը: Եվ ամոթ ցանկացած քաղաքական ուժի կամ անձի ով երբեւէ բանակցել է կամ կբանակցի Սյունիքը կամ Սյունիքից մի հատված (օրինակ՝ Մեղրին) հանձնելու կամ փոխանակելու վերաբերյալ, կներեք, դրա մասին անգամ մտածելը անբարոյականություն է»,- եզրափակեց Դավիթ Դանիելյանը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930