Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դիմադրության շարժումը չլիներ, ապա Սյունիքը կարող է հանձնված լիներ». Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 12,2022 17:26

«Եթե Դիմադրության շարժումը չլիներ, ապա Սյունիքը կարող է հանձնված լիներ։ Այն կանխել է մի շարք շատ լուրջ խնդիրներ։ Մենք պետք է շարունակենք պայքարը, քանի դեռ չենք հասել վերջնական արդյունքի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Դիմադրության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա առավելագույնս արագ, բայց ժամանակին։ Միակ ճանապարհն իշխանության հրաժարականին հասնելու՝ հասարակական լայն ճնշումն ու պարտադրանքն է։ Չի լինի ոչ մի կարեւոր խնդիր, որի շուրջ ընդդիմությունը քննարկումներ չիրականացնի եւ հանդես չգա առաջարկությամբ։ Բացի այդ, կշարունակենք աշխատանքը բնակչության հետ, կիրականացվեն հանդիպումներ սփյուռքի հետ, մենք կներկայացնենք մեր պլաններն իշխանափոխությունից հետո, այսինք՝ կշարունակվի դիմադրության օջախների ձեւավորման աշխատանքը։ Ընդ որում՝ մենք չենք հրաժարվի բողոքի փողոցային ակցիաներից։ Հրաժարականի հասնելու քայլերը նույնպես կքննարկվեն, դրանք կլինեն ժամանակին։ Մեր քաղաքական ուժի ներսում իրականացվում են ազատ քննարկումներ։ Ոչ ոք չի պարտադրում որեւէ մեկին ինչ-որ բան անել։ Հենց որ հասկանանք, որ նախապատրաստական աշխատանքը հասցրել ենք այն մակարդակի, որ հնարավոր լինի 72 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերով հասնել արդյունքի՝ պրոցեսը կսկսենք»,- հավելեց նա:

Պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմության հասցեին այսօր հնչեցրած տեսակետների մասին հարցին էլ, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ նրա քաղաքական թիմը վերջին երկու տարիներին ծափահարում է թշնամիներին, դիմավորում են նրանց ծափահարություններով եւ ծափահարությունների ներքո շարունակում հանձնել երկիրը։ Ինչի՞ վրա են ուրախանում։ Ինչի՞ն են ծափ տալիս։ Նրան, որ երկիրը հանձնե՞լ են»:

Նա վերահաստատեց՝ ընդդիմությունը խորհրդարան կգա միայն սեփական օրակարգով։

Պատասխանելով իր հայտարարության առիթով «Լուսավոր Հայաստան»-ից հնչած տեսակետին, թե ընդդիմությունը չի ցանկանում կիսել պատասխանատվությունը, Իշխան Սաղաթելյանը հեգնեց՝ «Ի՞նչ է, նրանք գոյություն ունե՞ն: Նրանք շատ ավելի խայտառակ վիճակում են, քան Նիկոլը։ Խոսելով Նիկոլի մասին՝ մենք հասկանում ենք, որ Էդմոնը նրա հետ է կամ նրա գրպանում»։

Մանրամասները՝ ավելի ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930