Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն հերքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալու մասին լուրերը

Սեպտեմբեր 17,2022 19:18

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում նաեւ Լոռու մարզում:

Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ «Ապրելու երկիր» կուսակցության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի թեկնածու Կարլեն Վերմիշյանը պատրաստվում է միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել թեկնածուից:

Aravot.am-ի հետ զրույցում Վերմիշյանը հերքեց՝ նշելով, որ այդ մասին ինքը նույնպես լսել է՝ վստահեցնելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Ես էլ եմ լսել ու չեմ հասկանում, ով է նման ֆեյք լուրեր տարածում: Ես չեմ պատրաստվում միանալ ՔՊ-ին, նմանատիպ ցանկություն չունեմ: Ես ընտրություններին մասնակցում եմ «Ապրելու երկիր» կուսակցությունով, չեմ էլ պատրաստվում մի հատ ուրիշ կուսակցության միանամ կամ ուրիշ կուսակցության հետ համագործակցության գնամ»:

Վերմիշյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում: Նրա կարծիքով՝ հենց դա էլ եղել է պատճառը նման լուրեր տարածելու. «Կուսակցությունից իմ դուրս գալու միակ պատճառն այն է եղել, որ մեր քաղաքական հայացքները տարբեր են եղել: Ես ընդհանրապես ուրիշ ձեւի եմ մտածում, իրենք՝ ուրիշ: Առանց որեւէ  մեկս մյուսին վիրավորելու, ես կուսակցությունից դուրս եմ եկել: Իմ քաղաքական հայացքներն իրենց քաղաքական հայացքների հետ չի համապատասխանել ընդհանրապես»,- եզրափակեց թեկնածուն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930