Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ներքին Հանդում իրավիճակն այս պահին հանգիստ է

Սեպտեմբեր 20,2022 22:50

«Ի՞նչ խուճապ,  ինչի համար գյուղից դուրս գա՞նք։ Մենք գյուղում ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ներքին Հանդի բնակչուհիներից մեկը՝ տիկին Մարգարիտան։ Նրա պատմելով, մոտ մեկուկես ժամ առաջ «դմբդմոց» են լսել։

« Դե դա վաղուց սովորական է մեզ համար, դիրքերի վրա անգամ չնչի հրետակոծության դեպքում, մենք գյուղում ձայները լսում ենք»,-ասաց նա։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը նույնպես հաստատեց տեղեկությունը, որ գյուղում հանգիստ վիճակ է, խուճապ չկա, կրակոցներ այս  պահին չկա։ Ըստ նրա՝ իրավիճակը կայուն է, բայց լարված։

Aravot.am-ը փորձում է տեղեկանալ մանրամասներին։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո քարտուղարը հայտնել է.  «Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան»:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930