Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի բնակիչ. Տարհանման ժամանակ տղաս մեքենայով արկակոծության տակ է հայտնվել, ճամփին մեքենան շուռ է տվել

Սեպտեմբեր 21,2022 19:55

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արարատ Սարգսյանը մեկ տարի է, ինչ կառուցել էր տուն և դրան հարակից հացատուն։ Ադրբեջանի հարձակման ընթացքում վնասվել է և՛ տունը, և՛ հացատունը, և՛ տնկարանը, որը ընտանիքի միակ եկամուտի աղբյուրն է։ Նա նշեց, որ այս պահին ո​​՛չ իր տղան է աշխատում, ո՛չ կինը, ո՛չ էլ ինքը։

«Հրթիռ է, արկ է, կոնկրետ չգիտեմ, ընկել է այն մասում, որից հետո օսկոլկեքը խփել են շենքին։ Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչև ներս։ Ներսը լրիվ նույն ավերակ վիճակն է»,- պատմում է Արարատ Սարգսյանը՝ նշելով, որ այդ օրը գիշերը տանն են եղել։ Տանը հարվածը հասցվել է սեպտեմբերի 14-ին, երբ ոչ ոք տանը չի եղել։

Պարոն Արարատի կինը և տղան Երևանում են, սակայն ինքը մնում է Ջերմուկում. «Իհարկե՛, այստեղ եմ մնալու։ Ո՞ւր գնամ։ Սա իմ հայրենիքն է»։

Փաստահավաք խումբը եկել է արձանագրվել է պարոն Արարատին հասցված վնասը։ Նա նաև դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռ տեղեկություն չունի՝ ի՞նչ է լինելու։

Տան սեղանին դեռ մրգեր և չորս ափսե կար, որոնք ամբողջովին փոշու մեջ էին. «Գիշերը, որ դուրս ենք եկել, հաջորդ օրը առավոտյան 8:30-ին հետ եմ եկել, էլի հրթիռակոծում էին։ Այդ ժամանակ արկերը խփում էին դեպի ձախ ափ՝ քաղաքի մեջ՝ Ջերմուկի մեջ, էլ չենք էլ հասցրել հավաքել, ինչ կա, տենց թողել ենք դուրս ենք եկել»։

Տարհանման պահին Արարատ Սարգսյանի տղան մեքենայով փորձել է դուրս գալ Ջերմուկից, սակայն արկակոծության տակ է հայտնվել. «Կառավարումը կորցրել է, մեքենան շուռ է տվել ճամփին։ Հենց Ջերմուկի հիմնական ճանապարհին։ Էնտեղ տեղն էլ երևում է, որ այրվել է ճանապարհի կողքը, մեքենան մի 20 մետրի վրա է շուռ տվել։ Մեքենայից հասցրել է դուրս գալ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930