Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինա՞կ ենք, թե՞ ոչ: Մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու. Արսեն Ջուլֆալակյան

Սեպտեմբեր 22,2022 12:01

Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարօրինա՞կ ենք, թե՞ ոչ:

2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը երեկ Եռաբլուրում…), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է, թե վատը՝ դա ուրիշ թեմա է…) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:

Էլ չասեմ այն տխմար խինդը, որն առաջացել էր, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարին մերժել էին ԱՄՆ վիզա տրամադրել՝ ՄԱԿ նիստերին մասնակցության համար, հետո էլ ինքնաթիռի տոմսերի գներ, մոբիլիզացիա և այլն…

Ի դեպ, Լավրովը հենց հիմա Նյու Յորքում է, ռուսական անձնագրով էլ կարող ես 110-ից ավել երկիր գնալ առանց վիզայի…

Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու:

Հ.Գ. Իսկապես չեմ հասկանում, ի՞նչ ենք ուզում. խաղաղությո՞ւն, խոհեմությո՞ւն, թե՞ ամբողջ աշխարհում պատերազմ բռնկվի, որ հետո հիմնավորենք մեր ոչնչությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930