Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում հաղթեց «Ապրելու երկիր» կուսակցությունը

Սեպտեմբեր 26,2022 00:35

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Ալավերդի համայնքում: Ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող 30.547 ընտրողից քաղաքացիական պարտքը կատարել է 45.98 տոկոսը: Այստեղ ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ:

Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 47 տոկոս ձայն: «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 49 տոկոսը: «Հայ ազգային կոնգրես» եւ «Հայ Յեղափոխական դաշնակցության» կուսակցությունները ստացել  են 2-ական տոկոս ձայներ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930