Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը ցույց կտա, որ այդպես չի»․ Սեֆիլյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդման մասին

Սեպտեմբեր 27,2022 18:50

«Մենք իմաստավորելու ենք մեր նահատակների զոհողությունը, եւ դա, բնականաբար, հնարավոր չի լինի օրվա իշխանության օրոք։ Դրա համար օր առաջ պետք է հեռացնենք այս ապիկարներին եւ դավաճաններին, այլապես ամեն օր շարունակելու ենք կորցնել։ Վճռական ենք։ Շատ ժամանակ չի մնացել, որպեսզի իմաստավորումը կյանքի կոչենք, ստեղծենք ազգային պետություն եւ հզորանանք, դառնանք ազգ-բանակ»,-Եռաբլուրում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ, արցախյան առաջին հերոսամարտի մասնակից «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

Խնդրեցինք կարծիք հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած պնդման առիթով, ըստ որի՝ ով էլ փոխարինի Նիկոլ Փաշինյանին, ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Այդպես չի։ Ժամանակը ցույց կտա, քիչ մնաց։ Մի քիչ էլ համբերեք»։

Նկատառմանն ի պատասխան, թե ինչո՞վ կհիմնավորի համոզմունքը, Ժիրայր Սեֆիլյանը նշեց․ «Մեր գործունեությամբ հիմնավորելու ենք։ Առայժմ այսքանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930