Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում ավտովթարից մահացած կինը համայնքապետարանի աշխատակցուհի էր

Սեպտեմբեր 30,2022 21:12

Երեկ վաղ առավոտյան՝ ժամը 06․30-ին, 46-ամյա Հովհաննես Դ․-ն  Ախուրյանի խճուղում  իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել  շենքերից մեկի պատին։

Նրա կինը՝  42-ամյա Լիլիթ Մ․-ն տեղում մահացել էր, իսկ  Հովհաննես Դ․-ին ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

Ախուրյանի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Լիլիթ Մաթևոսյանը Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանի Ոսկեհասկ բնակավայրի համակարգչային օպերատորն էր։

Զույգն առավոտ շուտ շտապել է հիվանդանոց, քանի որ ամուսինը վատառողջ է եղել։

Համայնքապետարանից նաև տեղեկացրեցին, որ նրանք երեխաներ չունեն, որքան տեղյակ են՝ զույգն ամուսնացել է 2022 թվականին․ հարսանիքը եղել է 44-օրյա պատերազմից մի օր առաջ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված  Հովհաննես Դ․-ին հենց նույն օրը ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուք պաշտոնական էջում տեղադրված են ցավակցություններ․«Խոր վշտով հայտնում ենք Ախուրյանի համայնքապետարանի աշխատակցուհի Լիլիթ Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին:

Համայնքապետարանի ողջ անձնակազմը սգում է սիրված գործընկերուհու կորուստը և վշտակցում հարազատներին ու ընտանիքի անդամներին»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930