Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը հոգեբանական ճնշման տա՞կ․ նա հաղորդում է ներկայացրել ընդդիմադիր իրավապաշտպանի դեմ

Հոկտեմբեր 20,2022 17:58

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի դեմ՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել նրան, քանի որ վերջինս սոցցանցերում վիրավորական բնութագիր է տալիս իրեն ու այսպիսով ենթարկում հոգեբանական ճնշման։

Կարապետ Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ այս թեմայով իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել, վարույթը քննելու է զինվորական դատախազության քննչական ծառայությունը։

«Ես նման ցածր բարոյահոգեբանական վիճակի մեջ գտնվող պաշտոնյային այլևս չեմ ուզում անդրադառնալ։ Սա ինձ համար բացահայտում էր, որ նա այնքան շատ կարող է կառչած լինել իր աթոռից, որ կարող է այդքան ցածրանալ։ Մտահոգություն ունեմ, որ վաղը մյուս օր հենց պաշտոնից հանեն իրեն, կարող է անգամ ինքնասպանություն գործի, քանի որ թույլ մարդու տպավորություն է թողել»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ պաշտոնական գրություն է ստացել ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից, որտեղ քրեական վարույթ է հարուցվել մամուլով իր արած հայտարարությունների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Այս հոդվածը կոչվում է «Դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը», 3-րդ կետի 2-րդ մասը նախատեսում է պատիժ՝ 3-6 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ գյումրեցի ընդդիմադիր գործիչը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։ Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31