Լրահոս
Օրվա լրահոսը

«Վնասում են ծառերը, վառում են, կտրում». ահազանգ Չարենցավանից՝ շինարարության համար ոչնչացնում են բակային կանաչ տարածքները. ԷկոԼուր

Հոկտեմբեր 21,2022 18:14

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչներից, որ քաղաքի բակային տարածքներում ոչնչացվում են կանաչ տարածքները շինարարության համար:

Վնասում են ծառերը, վառում են, կտրում, բների մոտ ցեմենտ են լցնում, որ ծառերը չորանան:

Բնակիչները 100-ից ավելի նման ծառ են հաշվել քաղաքում՝ հիմնականում 3-րդ և 6-րդ թաղամասերում:

Ծառերի տեղում ավտոտնակ կամ խանութ են կառուցում:



ԷկոԼուրը խնդրի առնչությամբ հարցումներ է ուղարկել ՀՀ Կոտայքի մարզպետարան, Չարենցավանի համայնքապետարան, ինչպես նաև ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Լուսանկարները՝ Չարենցավանի բնակչուհի Անահիտ Խեչոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31