Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել «Արար» հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը

Հոկտեմբեր 29,2022 12:10

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է  «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ:

Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31