Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին

Հոկտեմբեր 29,2022 17:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին:

Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը  համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31