Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ». Մարգարիտա Սիմոնյան

Հոկտեմբեր 31,2022 20:15

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքը արգելելուց հետո, «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը գրառում էր կատարել իր սոցիալական ցանցերում հայտնելով, որ իր մուտքն էլ Հայաստան անցանկալի է համարվում:

«Առավոտը» հարցում ուղարկեց Սիմոնյանի մամուլի ծառայություն՝ հստակեցնելու համար, թե կոնկրետ ո՞վ, ե՞րբ ու ի՞նչ պատճառով է արգելել Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան:

Հարցմանը Մարգարիտան պատասխանել է անձնապես, նշելով՝

«Կարող եմ միայն ասել, որ իմ Հայաստան այցի անհնար լինելու վերաբերյալ ստացել եմ ազդակ վստահություն վայելող աղբյուրներից: Պատճառների մասին ոչ մի պատկերացում չունեմ: Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ»:

Հավելենք նաև, որ Կ. Զատուլինի միջադեպից մեկ օր անց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իրենք դիվանագիտական խողովակներով ճշտում են կատարվածի պատճառները և հավելեց, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դժվար կլինի այդ մոտեցումը որակել որպես բարեկամական քայլ՝ համապատասխանող ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթին:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31