Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վահրամ Դումանյանի, կրթության ոլորտը զարգանում է

Նոյեմբեր 07,2022 20:14

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ոլորտին 2023 թվականի բյուջեի նախագծով կհատկացվի 250,3 միլիարդ դրամ, որը 23 միլիարդ դրամով ավելի է 2022 թվականի բյուջեից: Այս մասին այսօր խորհրդարանում նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:

Ընդհանուր բյուջեից  կրթության ոլորտին բաժին է ընկնում 77 տոկոս, գիտության՝ 12 տոկոս, մշակույթ՝ 7 տոկոս, սպորտին՝ 3 տոկոս, երիտասարդությանը՝ 1 տոկոս: 8 միլիարդ դրամով ավելացել են նաեւ կապիտալ ծախսերը՝ պայմանավորված սպորտի եւ կրթության ոլորտի ներդրումներով: Ընթացիկ ծախսերը 15 միլիարդ դրամով ավելին են 2022-ի համեմատ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ մանրամասնեց, որ եկող տարի նախարարությունը 20 ծրագիր է իրականացնելու: Կրթության ոլորտին հատկացված՝ անցած տարվա համեմատ ավելի 16 միլիարդ դրամը կուղղվի հանրակրթության ոլորտին: Կշարունակվի ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, լրավճարներ կհատկացվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչների համար, 4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:

 Մանրամասները՝ տեսանյութում

Այո գումարները գոյատեւմա՞ն գումարներ են, թե՞ զարգացման, եղածը մի կերպ կարողանում ենք պահե՞լ, թե՞ զարգացնել, կա՞ն գնահատականներ․ հարցը նախարար Վահրամ Դումանյանին տվեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը: «Զարգացման համար է, զարգացումը կա, եւ մենք տեսնում ենք»,- հայտարարեց Վահրամ Դումանյանը՝ չմանրամասնելով, քանի որ տվյալները պաշտոնական բնույթ չեն կրում:

Թե ինչպե՞ս է կրթության ոլորտում զարգացումը դրսեւորվում՝ տեսանյութում՝ քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930