Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը․ փեսան նախկին զոքանչի վերաբերյալ պնդել է, թե կաշառքով ընդունել է տվել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ

Նոյեմբեր 10,2022 16:28

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 8-ին «Հայկ Ավետիսյան» ԱՁ-ի ղեկավարը հաղորդում է տվել, որ 2008-2012թթ. ընթացքում իր նախկին կնոջ մայրը՝ Ա․ Ա․-ն որդուն՝ Մ․ Գ-ին ընկերուհու որդու՝ Հ․Կ-ի միջոցով կաշառքով ընդունել է տվել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ և յուրաքանչյուր կիսամյակ 200 դոլար կաշառք է տվել Հ.Կ․-ին՝ որդու կիսամյակային քննությունների համար, որի ընթացքում Մ.Գ-ն բացակայել է ՀՀ-ից և գտնվել է ՌԴ Կալուգա քաղաքում:

Հայկ Ավետիսյանը նաեւ նշել է, որ քննությունների դիմաց կաշառքը Ա.Ա-ն Հ.Կ․-ին է տվել իր ներկայությամբ՝ իր նախկին բնակարանում։

Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930