Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ ընկերություններ սնանկանալու են․ «Առերեսում»

Նոյեմբեր 12,2022 16:00

«Մենք արդեն ունենք ընկերություններ, որտեղ 160 աշխատակցից 100-ին գործից հանել են։ Կրճատում են արել, որ դիմանան։ Արտահանող, խմիչք արտադրող ընկերություն է։ Գինի արտադրող ընկերություն ունենք, որ գործարան էր կառուցում Վայքում՝ կանգնեցրել է գործարանի կառուցելը։ Եվրոպա էր արտահանում՝ կանգնեցրել է արտահանելը։ Սա նշանակում է, որ վաղն ինքը խաղող չի մթերելու»,– այս փաստերը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում հիշատակեց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, հավելելով, որ մեծ ընկերություններ էլ կան, որ բավական քչացրել են մթերումը։

«Հիմա կենտրոնական բանկն իր քայլերով այս տարի դժգոհողներին գցում է մյուս տարվա վրա։ Բայց շատ ավելի ծանր հետեւանքով, որովհետեւ լիքը ընկերություններ սնանկանալու են»,– կանխատեսեց նա։

Եվ Վահրամ Միրաքյանը, եւ հաղորդման մյուս հյուրը՝ DataArt Armenia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արսեն Բաղդասարյանը խոսում էին այն մասին, թե ինչ հետեւանքներ է ունեցել Հայաստանի փոքր տնտեսությունում բավական մեծ ծավալի արտարժույթի ներհոսքն ու դրամի գերարժեւորումը։

Դիտեք այսօր 22.00–ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930