Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական ծրագրերի հավատարմագրման նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովներ Արցախի բուհերի ներկայացուցիչների համար

Դեկտեմբեր 02,2022 18:48

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Հասմիկ Մինասյանի հրավերով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) աշխատաժողովներ է իրականացնում Արցախի պետական համալսարանում:

Արցախում գործող չորս բուհերի՝ Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին.

  • ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները,
  • ինքնավերլուծության դերը՝ հավաստելու կրթական ծրագրերի իրականացման լավ փորձը, դուրս բերելու խորքային խնդիրները,
  • կրթական ծրագրերի պլանավորման և վերջնարդյունքների ձեռքբերման ընթացքը,
  • ուսանողներին տրվող ընթացիկ առաջադրանքների, գնահատման և հետադարձ կապի կարևորությունը ակնկալվող արդյունքներին հասնելու համար,
  • ԱՀ-ում դասախոսների ընտրության մարտահրավերները և նորարական լուծումներ փնտրելը:

Աշխատաժողովների առանցքում էին նաև կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները: Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ծրագրային հավատարմագրման չափանիշների մեկնաբանման, դրանց վերլուծության առանձնահատկությունները: Մասնակիցները կիսվեցին կրթական ծրագրերում բարելավումների իրենց օրինակներով, առկա մարտահրավերներով, որոնք հաղթահարելուն ուղղված գործընթացների հստակ պլանավորումը կհանգեցնի սահմանված նպատակների իրագործմանը:

Արցախ այցելությունը կամփոփվի Արցախի պետական համալսարանի կրթական ծրագրերի մշտադիտարկմամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ Արցախում աշխատաժողովներին մասնակից բոլոր բուհերն անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որոնց մանրամասներին  կարելի է ծանոթանալ Հավատարմագրման պետական գրանցամատյանում՝ register.anqa.am:

ՈԱԱԿ Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031