Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու․ Ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու: Պայմանները հարմար են, որ Թուրքիան ստանա այն, ինչ ցանկանում է

Դեկտեմբեր 12,2022 15:13

Ermenihaber. Թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն խոսել է Թուրքիայի և Սիրիայի փոխհարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ նշելով, որ «կարևոր սկզբունքը կարգավորվելն է, երբ ձեռքերդ ուժեղ են»։

Իր ասածը պարզաբանելու համար Դավութօղլուն մատնանշել է հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաև Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»,-շեշտել է Դավութօղլուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031