Լրահոս
Օրվա լրահոսը

Երկշաբաթյա ժամկետում կնշանակվի Սիսիանի համայնքի ղեկավար պաշտոնակատար

Դեկտեմբեր 19,2022 22:44

Դեկտեմբերի 19-ին կայացած Սիսիանի ավագանու անդամներն արձանագրությամբ հաստատեցին  համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հրաժարականը։

Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայացած համայնքի ավագանու ընտրությունից հետո  կայացել էր միայն մեկ նիստ՝ հոկտեմբերի 12-ին, որտեղ համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Նիստին  չմասնակցեցին  «Ապրելու երկիր» կուսակցության 4 անդամները, որից հետո նրանք հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին։

Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին նաեւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի, «Մեկ Հայաստան» կուսակցության բոլոր թեկնածուները։ Այսպիսով, Սիսիանի ավագանու 21 մանդատներից 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ 5 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

Արդյունքում, կառավարող ուժի եւ «Հանուն Հանրապետության»  10 մանդատը քվորում չէին  ապահովվում, ու ավագանու նիստերը իրավազոր չեն։

Այսպիսով, գործող ընթացակարգի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031