Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ցանկանում են Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրել

Դեկտեմբեր 29,2022 16:56

Ermenihaber. Թուրքիայի միլլի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե դիմում է ներկայացրել նախագահ Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելու համար:

Ըստ Շենթոփի՝ այսօր կարևորագույն խնդիրներից մեկը ռուս-ուկրաինական ճգնաժամն է, իսկ  Թուրքիան և նախագահ Էրդողանը միակ միջնորդն են եղել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:

Նշելով, որ իրենք մշտապես տարբեր երկրներում բարձրացրել են  նախագահ Էրդողանի՝ նոբելյան մրցանակ ստանալու անհրաժեշտությունը, նա ընդգծել է.

«Ես անձամբ ջանքեր եմ գործադրում, որպեսզի նախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրվի: Վերջնակամկետը հունվարին է»:

Ըստ նրա՝ մի շարք երկրներում նույնպես համարում են, որ հենց Էրդողանը պետք է ստանա այդ մրցանակը:

Հիշատակելով, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարիներ առաջ մրցանակ էր ստացել խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերի համար, նա նշել է, որ Թուրքիայի քաղաքապետներն ավելի շատ աշխատանք են կատարել, քան Մերկելը, իսկ այսօր ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու գործում Թուրքիայից բացի այլ դերակատար չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031