Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբեր 29,2022 19:55

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ներկա են գտնվել նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների պաշտոնյաներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից փոխմարզպետը շնորհավորանքի խոսք ասաց մարզիկներին ու նրանց մարզիչներին, իր ելույթում, մասնավորապես, շնորհակալություն հայտնելով, մարզի պատիվը միջազգային մրցելույթներում բարձր պահելու համար։ Մաղթեց, որ գալիք 2023 թվական լինի նոր նվաճումների, ավելի մեծ բարձունքների ու հաղթանակների տարի։

Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներն ու նրանց մարզիչները արժանացան Վանաձորի համայնքապետարանի պատվոգրերի և դրամական պարգևների:

Վանաձոր համայնքի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել սամբո ըմբշամարտիկ Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող, ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր վարպետ Տիգրան Կիրակոսյանը: Մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյան, ով ճանաչվել է նաև 2022թ. Վանաձոր քաղաքի լավագույն մարզիչ:

Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են սամբո ըմբշամարտիկ` աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, ՀՀ մեծահասակների և երիտասարդների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Գոռ Հարությունյանը (մարզիչ՝ Գագիկ Ղազարյան), բռնցքամարտիկ` Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, Մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Արթուր Շախպազյանը (մարզիչ՝ Արթուր Ուլիխանյան), բռնցքամարտիկ` Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարի հաղթող, աշխարհի առաջնության 5-րդ տեղ զբաղեցրած, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Արես Հակոբյանը (մարզիչ՝ Գևորգ Կոստանյան):

Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են աթլետ` Եվրոպայի փոքր երկրների առաջնության 800մ վազքատարածության հաղթող, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սան, սպորտի վարպետ, Էլլադա Ալավերդյանը (մարզիչ՝ Գոռ Ներկարարյան), բռնցքամարտիկ` ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Նարեկ Հովհաննիսյանը (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյան), ազատ ըմբիշ՝ ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Մաղաքյանը (մարզիչ` Ժիրայր Հովհաննիսյան), ազատ ըմբիշ` ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, մինչև 23 տարեկանների միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Մհեր Մարկոսյանը (մարզիչ` Ժիրայր Հովհաննիսյան), բռնցքամարտիկ` ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Վախթանգ Հարությունյանը (մարզիչ` Գևորգ Կոստանյան):

Տասնյակը կիսում են բռնցքամարտիկներ՝ ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սան, Արևիկ Դոխոլյանը (մարզիչ` Արթուր Ուլիխանյան) և ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Արման Ոսկանյանը (մարզիչ՝ Սամվել Շախկուլյան):

Պատանի մարզիկների եռյակը գլխավորել է սամբո ըմբշամարտիկ` Աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի անդամ, սպորտի վարպետ Էրիկ Սաղաթելյանը (մարզիչ` Սմբատ Հովհաննիսյան):

2-րդ հորիզոնականում է ազատ ըմբիշ Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ պատանիների առաջնության հաղթող, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, սպորտի վարպետ Նարեկ Հակոբյանը (մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան)։

Անվանացանկը եզրափակում է բռնցքամարտիկ Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնության հաղթող, «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Դավիթ Սաֆարյանը (մարզիչ՝ Վոլոդյա Հայրապետյան):

2022 թ.-ի հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ է ճանաչվել 24-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի ազատ ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալակիր և հունա-հռոմեական ոճի 5-րդ տեղ զբաղեցրած, միջազգային կարգի սպորտի վարպետ Սենիկ Սերոբյանը (մարզիչ` Ժիրայր Հովհաննիսյան):

2022 թ.-ի լավագույն թիմ է ճանաչվել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հանդբոլի թիմը՝ ՀՀ 2022 թ.-ի տղամարդկանց առաջնությունում առաջին տեղ գրավելու համար (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր աշխատող Արարատ Բարսեղյան):

2022 թ.-ի լավագույն վետերան մարզիկ է ճանաչվել ԱՄՆ-ի վետերանների ազատ ըմբշամարտի բաց առաջնության հաղթող, ԱՄՆ-ի վետերան-վարպետների առաջնության մասնակից, աշխարհի վետերանների 17-ակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանը:

Որպես տարվա լավագույն մարզական կազմակերպություն` պարգևատրվեց «Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:

Վանաձորի համայնքապետարանի պատվոգրերով պարգևատրվեցին նաև մարզիկները, որոնք նույնպես 2022 թ.-ին ցուցաբերել են բարձր մարզական արդյունքներ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031