Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններ անցկացնելու մասին

Հունվար 01,2023 13:50 Share

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում նշված է. «Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում 2023 թվականին նախատեսվում է համատեղ վարժանքներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների հետ։

Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժություններ։

Ռուսաստանի Դաշնության ռազմական շրջանների զորավարժարաններում նախատեսվում է անցկացնել 8 երկկողմանի զորավարժություն՝

ռուս-հնդկական միջտեսակային «Ինդրա-2023» զորավարժություններ,

ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպությունԽՄԲ.) անդամ երկրների «Խաղաղ առաքելություն-2023» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժություններ,

ռուս-լաոսական համատեղ զորավարժություններ,

«Բարեկամություն-2023» ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություններ,

ռուս-ալժիրական համատեղ զորավարժություններ,

КСБР-ի (Հավաքական անվտանգության արագ տեղակայման հավաքական ուժերի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ստորաբաժանումների –ԽՄԲ.) հետ համատեղ «Սահման-2023» զորավարժություններ,

ռուս-մոնղոլական համատեղ զորավարժություններ «Սելենգա-2023»,

ռուս-վիետնամական համատեղ զորավարժություններ։

Զորավարժությունների ընթացքում կմշակվի ռազմական գործողությունների համատեղ պլանավորումը, շտաբի ներկայացուցիչների և մասնակից երկրների ցամաքային զորքերի ստորաբաժանումներ փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների վնասազերծման մարտավարական գործողությունները։

Զորավարժությունները կկրեն խաղաղապահ և հակաահաբեկչական բնույթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031