Լրահոս
Օրվա լրահոսը

19-ամյա բյուրեղավանցուն դանակահարել էր Երևանի բնակիչ 16-ամյա մի պատանի

Հունվար 07,2023 18:29

Հունվարի 4-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում դանակահարություն է եղել: Ժամը 22.30-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 19-ամյա մի երիտասարդ:

Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի «Օղակաձև» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա բյուրեղավանցուն դանակահարել էր Երևանի բնակիչ 16-ամյա մի պատանի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 5-ի ժամը 01.30-ին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031