Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ի դեպ, Ֆիրդուսում Նիկոլը գրեթե 100 տոկոս ձայն է ստացել». Նաիրա Զոհրաբյան

Հունվար 13,2023 19:01

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրում  եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ.

Նիկոլ Փաշինյան.

Ահա այսպես՝ հեզաճկուն քնքշանքով ոստիկանները քաշքշում են Ֆիրդուսի բնակիչներին։ Մարդկանց տները ճանաչվել է պետության գերակա շահ եւ վնիմանիյու՝ գերակա շահ ճանաչված տարածքում կառուցվելու են բազմահարկ շենքեր ու արդեն իսկ այս մարդկանց տների նոր սեփականատերը հասցրել է ռոլիկ նկարել, որտեղ նոր շենքերում մեկ քառակուսի մետրի գինը 3-4 հազար դոլար է լինելու։

Իսկ տասնյակ տարիներ իրենց տներում ապրող քաղաքացիներին, ում հանդեպ ահա այսպես քնքշորեն բռնություն են կիրառում, նրանց առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կբավարարի ընդամենը մեկ էլիտար բուդկա գնելու համար։

Ի դեպ, Ֆիրդուսում Նիկոլը գրեթե 100 տոկոս ձայն է ստացել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031