Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի բնակիչը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Հունվար 13,2023 19:45

Տավուշի մարզի բնակիչը ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի, կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության

Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ Գեղամ Գ.-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող և ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գեղամ Գ.-ի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031