Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդա՞կ», թե՞ ծրագիր

Հունվար 21,2023 10:00

Սոցցանցերում եւ ֆիզիկական շփման ժամանակ մարդիկ, Հայաստանի այսօրվա վիճակը նկարագրելիս, հաճախ են օգտագործում «բարդակ» բառը: Նկատի ունեն, որ անպատասխանատու, ոչ կոմպետենտ, միայն պոպուլիստական նպատակներ հետապնդող իշխանությունը չի հասկանում, թե ինչ է անում, աղետալի սխալներ է թույլ տալիս, որոնք անընդհատ կրկնվում են եւ, կուտակվելով, «վերջնագծի» են հասցրել հայկական պետականությունը:

Ես էլ էի այդպես կարծում: Ամեն կերպ խուսափում էի հավատալ հակառակին: Բայց 4,5 տարվա իրադարձությունների հստակ հաջորդականությունը թույլ է տալիս ենթադրելու, որ դրանք հախուռն, գժական քայլեր չեն՝ դա որոշակի հատուկ ծրագիր է, որը քողարկվում է «հականախկինական» քարոզչությամբ եւ երբեմն՝ «իրենց գժի տեղ դնելու» խաղերով:

Եկեք դիտարկենք այդ քայլերից մի քանիսը:

1/ 2018-20 թվականներին իրավիճակը հետեւողականորեն տարվում էր դեպի պատերազմական հանգուցալուծում՝ առավելապաշտական կարգախոսներով, բանակցություններից, ըստ էության հրաժարվելով, փոխզիջումները մերժելով: Զուգահեռաբար վարկաբեկվում էր բանակը եւ դրա հրամանատարները:

2/ Պարտություն պատերազմում, որտեղ բանակը, ի հեճուկս նրան հասցրած հարվածների, դիմադրելու մեծ ներուժ ուներ:

3/ Արցախի մեծ մասի հանձնում Ադրբեջանին, փոքր մասի հանձնում Ռուսաստանին, իսկ այնուհետեւ այդ փոքր մասի «վերահանձնման» փորձ Ադրբեջանին՝ «գնացեք, պայմանավորվեք ադրբեջանցիների հետ», «շատ լավ ապրելու եք նրանց տիրապետության տակ»՝ արցախցիներին ուղղված կոչերով:

4/ Անընդհատ քո թուլությունը եւ կռվելու անընդունակ լինելն ընդգծելը, որն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի սահմանների վրա նոր մարտական գործողությունների: Արդյոք կարելի՞ է այդ բոլոր քայլերն անել պատահականորեն, անզգուշությամբ կամ չիմացությամբ:

Եթե դա դավադրություն է, ապա, անշուշտ, թուրքերն ու ռուսները դրան մասնակցում են, եւ Պուտինը, հաշվի առնելով իր երկրի հարաճուն թուլացումը, համաձայնել է թուրքական հայտնի գաղափարին, ըստ որի, հայկական պետություն Հարավային Կովկասում չպիտի լինի: Բայց այդ ծրագիրն իրականացնողը, միեւնույն է, Հայաստանի իշխանությունն է՝ առանց դրա չէր ստացվելու: Իսկ պատմական պատասխանատվությունը լինելու է բոլորինս, մասնավորապես, իմ ամբողջ սերնդինը:

…Բայց վերջում ուզում եմ կրկնել այսօրվա իշխանությունների «մանթրան»՝ «մեղավոր են նախկինները»: Մեղավոր է, նախեւառաջ, ԱԱԾ-ն, որի գեներալները զբաղված էին միայն սեփական բիզնեսով եւ Սերժ Սարգսյանին սպասարկելով ու չէին նկատում, թե ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Այսինքն երկիրը թշնամիներն ղեկավարում են՝ հեչ, նախկինները մեջ՞ Փառահեղ թեզ նիկոլականների կողմից զարգացնելու համար։ Ապշեցուցիչ է ՝ներկայիս գերխնդիրը անտեսելով , շարունակում են նախկին ու Պուտին նարատիվը՞ մինչև երբ՞

  2. Hay says:

    Մի հարցում համաձայն չեմ, սա ոչ թե ռուս-թուրքական ծրագիր է, այլ արևմուտք-թուրքական՝ ռուսի դեմ, այ սա երբ հասկանանք, շատ բան կփոխվի:

    • Հայ says:

      Եթե Դուք կարծում եք,որ սա արևմուտք-թուրքական դաշինքն է գործում Հայաստանում,այսպես ասած Ռուսի դեմ,ապա Ռուսաստանը շատ լավ և լեգիտիմ հնարավորություն ուներ իր շահերն այստեղ պաշտպանելու և Ձեր ասած ուժերին, իրենց տեղը ցույց տալու։
      Սակայն Ռուսաստանը,թե 2020 թի պատերազմին բացարձակ չխառնվեց և 2021 թ ի, արդեն Հայաստանի դեմ ագրեսիային, մնաց անտարբեր։
      Ի՞նչն էր Ռուսներին խանգարում 2021 ին հարձակվել Ադրբեջանի վրա և ՀԱՊԿ ի կանոնադրության համաձայն համ պաշտպանել մեզ ,համ էլ Ձեր ձևակերպմամբ, ջարդեր այդ Արևմուտք_թուրքական ուժերին։

      • Ջորդանո Գալիլյան says:

        1. “…այսպես ասած Ռուսի դեմ, … Ի՞նչն էր Ռուսներին…”

        Չգիտեմ, որն է ձեր մայրենի լեզուն եւ ինչով է պայմանավորված հակառուսական կեցվածքը, բայց ուզում եմ հիշեցնել, որ էթնոնիմները գրվում են փոքրատառով՝ եւ ռուսերենում, եւ հայերենում…

        2. “Ռուսաստանը շատ լավ և լեգիտիմ հնարավորություն ուներ իր շահերն այստեղ պաշտպանելու և Ձեր ասած ուժերին, իրենց տեղը ցույց տալու։”

        Պետք չէ Ռուսաստանին բացատրել իր շահերը եւ դրանք պաշտպանելու լեգիտիմ հնարավորությունները: Ռուսները հզոր կայսրության տեր են, հաստատ ձեզանից ավելի լավ են պատկերացնում իրենց շահերը եւ ձեր պարզունակ քաղաքական պատկերացումների վրա կարող են միայն ծիծաղել…

        3. “Սակայն Ռուսաստանը … բացարձակ չխառնվեց և … մնաց անտարբեր։”

        Նիկոլա-ծռական ստերը փորձեք տարածել բեւեռական հավաքներին. ձեզ այնտեղ կծափահարեն: Իսկ Ռուսաստանն այնուամենայնիվ խառնվեց ու չթողեց Նիկոլին հանձնի Արցախն ամբողջությամբ: Անտարբերության մասով էլ հիշեցնեմ, որ դեռ պատերազմից առաջ ՀԱՊԿ-ը զգուշացրել է հնարավոր պատերազմի մասին ու առաջարկել համատեղ զորավարժություններ անցկացնել: Ձեր սիրելի Նիկոլը մերժել է, այսինքն՝ մնացել է անտարբեր այդ առաջարկին ու գնացել «պատերազմի» իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ…

        4. “Ի՞նչն էր Ռուսներին խանգարում 2021 ին հարձակվել Ադրբեջանի վրա…համ էլ … ջարդեր այդ Արևմուտք_թուրքական ուժերին։”

        Ռուսները հո ապուշ չեն, որ հենց այնպես փչացնեն հարաբերությունները որեւէ երկրի հետ: Եթե հայերն իրենք չեն ուզում կռվել, խաղաղություն են մուրում իրենց հոշոտելու եկած գայլերից ու թրքահպատակության քարոզ տանում, ապա ո՞ր տրամաբանությամբ ռուսները պետք է կռվեն հայերի փոխարեն: Եթե Նիկոլն ամեն ինչ անում է ռուսներին այստեղից վռնդելու համար ու հրավիրում Ռուսաստանի թշնամիներին, առնվազն խելապակաս պետք է լինել ռուսներին այս հարցում մեղադրելու համար…

        • Հայ says:

          Պարոն Ջորդանո,խնդրում եմ տրամադրել ինձ հղումը,որտեղից կարող եմ իմանալ ՀԱՊԿ ի առաջարկած զորավարժությունների մասին։
          Մնացած Ձեր բոցաշունչ ելույթն ինձ չի հետաքրքրում։

          • Ջորդանո Գալիլյան says:

            Այդ փաստաթղթի պատճենը ինձ մոտ կա: 20-էջանոց ծառայողական օգտագործման գրություն է՝ ուղարկված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից Արմեն Գրիգորյանին 2020 թ. սեպտեմբերի 1-ին: Ժամանակին շրջանառության մեջ է դրվել Միքայել Մինասյանի կողմից, եւ համացանցում այն գտնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Բուն նյութը համատեղ շտաբային վարժանքները եւ զորավարժություններն են, բայց այստեղ կարեւորը դա չէ, այլ պաշտոնական նամակին կցված այն նյութերը, որոնք ճշգրտորեն նկարագրում են ռազմա-քաղաքական իրավիճակը, սպասվելիք պատերազմի բնույթը եւ հետեւանքները: ՀԱՊԿ-ն այսպիսով անուղղակի զգուշացնում էր Հայաստանի ղեկավարությանը, որ շատ բարդ է լինելու, քանի որ բալանսը ահավոր խախտված է, եւ պետք է միջոցներ գտնել խուսափելու պատերազմից կամ էլ դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը:

            Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Մատների արանքով է նայում այս ամենին, ձեւական մի քանի հոգու ուղարկում տեսակոնֆերանսի ու բաձարձակապես անտեսում ՀԱՊԿ-ի զգուշացումները եւ առաջարկությունները: Իսկ սեպտեմբերի 30-ին էլ արդեն պատերազմը սկսված՝ պաշտոնապես հայտարարում է. «ՀԱՊԿ–ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց դժվար է խոսել այն մասին, թե որ դեպքում կդիմենք ՀԱՊԿ–ին։ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը»: Տեսանք, թե ինչպես էր ի վիճակի պաշտպանել. տնից բերած զրահաբաճկոններով, Էրատո ջոկատով ու Աշոտիկով: Դե բա ուրիշ էլ ինչ պետք է աներ, եթե իր նպատակը ոչ թե պատերազմից խուսափելն էր, այլ պատերազմ հրահրելը եւ կազմաքանդած բանակը պարտության տանելը…

          • Ջորդանո Գալիլյան says:

            “Ձեր ներկայացրած հղումը ինչ֊որ Մինասյանի Յութուբյան էջից ,հնարավոր է կեղծ լինի,այդ իսկ պատճառով համոզիչ չեմ համարում։”

            Դա ինչ-որ Մինասյան չի, այլ հանրահայտ Միշիկը: Եւ ոչ մի կեղծ բան չկա այդտեղ. մարդը ժամանակին հրապարակել է իր Տելեգրամյան էջում, իսկ Հավաստի Աղբյուրի անվտանգության խորհրդի գրասենյակը հաստատել է դրա գոյությունը:

            https://www.docdroid.net/0UQNzqq/2-5420593652080577678-pdf
            https://t.me/mikayelm?fbclid=IwAR0ntYkGz_WgWr2i_7sYTga57hDtBe-78iDiokLpdRwtgZFNvOQ4VUwEgtU
            https://t.me/SputnikArmenia/12434

            “Հատկապես երբ ՀԱՊԿ ը զորավարժությունների մասին առաջարկը բաց է անում։”

            Առաջարկը բաց չի եղել, այլ դիվանագիտական ակնարկային լեզվով: Հասկացրել են ազգակործան պատուհասին, թե ինչ է սպասվում եւ ինչ նա կարող է անել, եթե մտածում է իր երկրի մասին, բայց դե ձեր սիրելին իրեն չհասկացողի տեղ է դրել՝ մտքում իհարկե ունենալով Արցախի շուտափույթ հանձնումը սուպերհայրենասիրական սոուսի տակ եւ անպայման մեծ զոհերի գնով…

          • Ջորդանո Գալիլյան says:

            “Իսկ մնացած Ձեր բոցաշունչ ելույթը ինձ չի հետաքրքրում։”

            Պարզ է, որ Վիլսոնի մեռելածին քարտեզից բացի ձեզ ոչինչ չի հետաքրքրում: Չհաշված ռուսներին տեղի-անտեղի հայհոյելը… 🙂

            “Ես ռուսատյաց չեմ, մի տատս ազգությամբ ռուս է,ինքս դպրոցն ավարտել եմ Մոսկվայում,շատ լավ գիտեմ ռուսերեն,ռուս պատմություն և ունեմ շատ ռուս ընկերներ։”

            Մեկը մյուսին չի բացառում: Իմ տեսած ռուսատյացների մի զգալի մասը հենց ռուսախոս են ու տատու արեւով են երդվում, որ իրենք ռուս ժողովրդի մեծագույն բարեկամներն են: 🙂

            “Հայաստանում աշխատում եմ զբոսավար,մեծամասամբ ռուս զբոսաշրջիկների հետ,նաև անտարբեր չեմ ռուս գեղեցկուհիների նկատմամբ։”

            Ձեր անձնական կյանքն ու կենսագրությունը պատմելու փոխարեն կարելի էր մի երկու քաղաքական խոսք ասել: Ի վերջո, ընթերցողներին այստեղ հետաքրքրում են ոչ թե ձեր կազանովական արկածները, այլ թե ինչ կարծիք ունեք Նիկոլի դավաճանական վարքագծի մասին…

            “Բայց ամենից շատ ես,իմ զբոսաշրջիկներին, սիրում եմ պատմել Նժդեհի մասին։”

            Ռուս գեղեցկուհիներին էլ պատմեք Նիկոլի մասին: Գիշերը կարելի է լինել ռուսատյաց նիկոլական, իսկ ցերեկը՝ թունդ նժդեհական… 🙂

            “Պարոն Ջորդանո,Ձեր կեղծանվանից ես կռահում եմ,որ Դուք շատ բան եք կապում աշխարհի կլոր լինելու և նրա պտտվելու փաստի հետ։”

            Ինչպես դասականը կասեր՝ լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ: Էդ կլոր-մլոր պտտվելը կապված է ոչ այնքան իմ կեղծանվան հետ, որքան Նիկոլի: Բայց ոչ թե մեր պատուհաս Վովաեւիչի, այլ էն հանրահայտ Կոպեռնիկոսի: Ու մի քիչ էլ Գալիլեյի հետ՝ իհարկե…

            “Այո, աշխարհը կլոր է և պտտվում է,բայց ոչ Նիկոլի և Ռոբերտի շուրջ։”

            Ոչ, աշխարհը տափակ է եւ անշարժ, առանց բեւեռների ու ծռությունների: Միայն իրավարար Վիլսոնի քարտեզն է ուռուցիկ ու թափանցիկ, պտուտական ու շարժական… 🙂

        • Anonymous says:

          Ինչ մայրենի լեզուն հայերենն է և միակ բանը,Ձեր գրածի,որ ընդունեցի, դա այն է որ ռուս գրվում է փոքրատառով։
          Հաճախ ես ուզում եմ գրել Ռուսաստան,բայց կեսից միտքս փոխում եմ և ավելի կարճ լինելու պատճառով, այն դարձնում ռուսներ։
          Ես գիտեմ,որ այստեղ նման բաներից կախվողներ կլինեն,բայց ես նրանց նկատմամբ անտարբեր եմ։
          Ես, դեմ չեմ,որ Դուք Ձեզ գրում եք փոքրատառով,Դուք էլ հանդուրժենք, որ ես Ռուս գրում եմ մեծատառով։

          • Ջորդանո Գալիլյան says:

            “միակ բանը,Ձեր գրածի,որ ընդունեցի, դա այն է որ ռուս գրվում է փոքրատառով։”

            Այսինքն՝ երկրորդական բանը ընդունեցի՞ք, իսկ «բոցաշունչ» ելույթիս էական կտորները անտեսեցի՞ք: Նիկոլից լավ բան չեք սովորի. շարունակեք անտեսել ռուսներին, իրենց ռազմակայանները, հրաժարվեք ռուսական գազից ու զենքից, լրիվ թշնամի դարձրեք ռուսներին ու թուրքերի հետ պաչ-պռոշտի արեք…

            “Ես, դեմ չեմ,որ Դուք Ձեզ գրում եք փոքրատառով,Դուք էլ հանդուրժենք, որ ես Ռուս գրում եմ մեծատառով։”

            Անձնական դերանվան հոգնակի թվով երկրորդ դեմքը մեծատառով գրելու համար պաշտոնական նամակագրություն է պետք՝ շեշտելու իրեն հատուկ ձեւական հարգալից վերաբերմունքը, իսկ ահա բլոգա-ֆորումային միջավայրում լիովին ընդունելի է եւ փոքրատառով դիմելաձեւը… Նույնը ասել էթնոնիմների մասին չի ստացվի: Զավեշտալի է, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ ռուսատյացը համառորեն մեծատառով գրի իր ատելի օբյեկտի անունը… 🙂

        • Hay says:

          Հիանալի բացատրություն, այո, նիկոլը բերվեց իշխանության նատօ-թուրք տանդեմի կողմից, և այն, ինչ հիմա կատարվում է՝ լուրջ մշակված ծրրագիր է:

          • Հայ says:

            Պարոն Գալիլյան, Ձեր ներկայացրած հղումը ինչ֊որ Մինասյանի Յութուբյան էջից ,հնարավոր է կեղծ լինի,այդ իսկ պատճառով համոզիչ չեմ համարում։
            Հատկապես երբ ՀԱՊԿ ը զորավարժությունների մասին առաջարկը բաց է անում։
            Իսկ մնացած Ձեր բոցաշունչ ելույթը ինձ չի հետաքրքրում։
            Ես ռուսատյաց չեմ, մի տատս ազգությամբ ռուս է,ինքս դպրոցն ավարտել եմ Մոսկվայում,շատ լավ գիտեմ ռուսերեն,ռուս պատմություն և ունեմ շատ ռուս ընկերներ։Հայաստանում աշխատում եմ զբոսավար,մեծամասամբ ռուս զբոսաշրջիկների հետ,նաև անտարբեր չեմ ռուս գեղեցկուհիների նկատմամբ։
            Բայց ամենից շատ ես,իմ զբոսաշրջիկներին, սիրում եմ պատմել Նժդեհի մասին։
            Պարոն Ջորդանո,Ձեր կեղծանվանից ես կռահում եմ,որ Դուք շատ բան եք կապում աշխարհի կլոր լինելու և նրա պտտվելու փաստի հետ։Այո, աշխարհը կլոր է և պտտվում է,բայց ոչ Նիկոլի և Ռոբերտի շուրջ։
            Լավ մնացեք։

          • Հայ says:

            Պարոն Ջորդանո, Նիկոլի մասին ես չեմ պատմում իմ զբոսաշրջիկներին,որովհետև նա ոչ ոքի չի հետաքրքրում,փոխարենը, շատերը հետաքրքրվում են կոլաբորանտներով,որոնք երդվում են, որ տանել չեն կարողանում գուտալինի համը։ Բայց դե այստեղ շատ բան չկա պատմելու…տափակ է նրանց աշխարհը և անշարժ։

  3. Թարգենք օգտագործել բառեր որոնք մեղմացնում են իրավիճակի գնահատականը` “բարդակ” (համարյա փաղաքշական է), “միքիչ ուշացանք…”…
    Գիտակցենք, որ չկա ԱԱԾ-ն, չկա ՊՆ, չկա ոչ մի ազգանպաստ կառույց որը հագեցած է պրոֆեսիոնալներով: Բեռը մեր, մտավորականների ուսերի վրա է` խոսենք խիստ ու ճշգրիտ բառերով:
    Ծրագիր է, այո:
    ՍՍարգսյանի բացթողումն է, այո: ԱԱԾ-ն չի հաշվարկել չարիքի քաշը նիկոլի (քաղցկեղային ուռուցք, որը մետաստազեր է տվել) գալու հետ, սա ցածր պրոֆեսիոնալիզմի արդյունք է: ՍՍարգսյանը գոնե հրաժարական տալու օրինակ ցույց տվեց: Զոհերի թիվն էլ կլիներ հարյուրապատիկ քիչ եթե…
    Մեղավոր է ՆԱԽԵՎԱՌԱՋ նիկոլը, և վերջ: Մի շեղվեք, ընտելացեք մտքին ու շարունակեք տրամաբանել ըստ այդմ:
    Ռուս-թուրքական ծրագիր չէ, այլ արևմուտք-թուրքական՝ ռուսի դեմ ծրագիր էլ չէ: Արևմուտքի ծրագիրն է թուլացնել, մաշացնել ռուսին, որպեսզի հոշոտել իրանը` մեր միակ “լավ հարևանը”: Այս ծրագրով պատառներ է ստանում թուրքիան, լեն-ու-բոլ տեղավորվում ա ադրբջնը: Հիշեք ՆԱՏՈ-ի գլխի վրայով անցած վախերը Թրամպի օրոք: Հիմա խելքի ա գալիս ու ծրագրեր իրականացնում, որ այլևս երբեք նման վիճակում չլինի…
    Դե իսկ թե ով է այս բուրգի վերևում, կռահել էլ պետք չի:

  4. Լավատես says:

    Երբ հանցագործություն կատարողին դատում են, դատում են նաեւ այդ հանցագործության պատվիրատուին: Մենք գիտենք Երկրորդ համաշխարհային պատերազմի կատարողներին, որոնց դատեցին ու պատժեցին Նյուրնբերգով, բայց այդ դաժան պատերազմի պատվիրատուները մնացին չբացահայտված եւ անպատիժ: Սա նշանակում է, որ այս պատվիրատուները իրենց պատվերը կատարելուց հետո ոչնչացնում են իրենց կատարողներին նյուրնբերգներով եւ անցնում հաջորդ պատերազմի պատվերի նախապատրաստմանը’ ընտրելով համապատասխան կատարողներ: Իսկ ո՞վ կդատի ու կպատժի այդ մարդատյաց պատվիրատուին, նա, ով ավելի ուժեղ կլինի այդ պատվիրատուից: Թշնամու ուժը քո թուլության մեջ է, եղիր ուժեղ ու առողջ եւ դու էլ կդատես ու կպատժես քո թշնամուն: Եթե իշխանությունընդդիմությունը չեն ապահովում ուժեղանալու համապատասխան տեմպ, ուրեմն սրանք թշնամու ջրաղացին ջուր լցնող են աշխատում, մնում է մենք հույներս մեր վրա դնենք ու ինքնակազմակերպվենք եւ մեր ցանցային պետությունը ստեղծենք մեր երկրով, սփյուռքով Արցախով հանդերձ’ բաց թափանցիկ ընտրություններով: Ժողովրդավարության իմաստը նա է, որ լավ մարդիկ շատ ավելի շատ են, քան գործակալ մործակալները: Ընտրում ենք քաղաքականապես մեզնից խելոքին, մեր ձայնը տալիս նրան, պայմանգիր կնքում նրա հետ, որ նրա հրամաններին ենք ենթարկվում, եթե այդ հրամանները չեն հակասում ազգային ռազմավարությանը եւ տեղի օրենքներին, իսկ մեր խելոքը պարտավորվում է նմանապես բաց թափանցիկ ընտրի իրենից խելոքին եւ ամենաշատ ձայն ստացածը կդառնա մեր ցանցային պետության պատգամավոր: Միգուցե այդ նպատակով արժե գործարկել հայ այ դի քարտը: Հիմա առաջարկների ժամանակն է: Չկա չարիք առանց բարիքի:

  5. Aha says:

    This and the previous editorials from this week underline a drastic change in Mr. Abrahamyan’s stance. I’m glad to notice it. We’re not falling in the conspiracy trap but lucidly evaluating the last 5 years. I have said it since the summer of 2020, one should make a documentary about the 20 or so analysts, experts, commentators including those of Aravot editorials (not affiliated with the previous government) who called the train-crash since 2018 and saw it clear from the start, tried to warn everyone, but nobody was listening.

    As for the last sentence blaming the national security service, I agree, but not only during the previous president’s tenure, also today. The entire pyramid of the crucial state security instances always continued to serve the current regime: national security, army, foreign affairs ministry, interior ministry … everyone accepts this executive as the legitimate and acceptable leadership. In sum, the Armenian elite is ok with all this.

  6. Փաստացի ապացույց որ ծրագիր է` «Hraparak.am-ը գրում է, որ չնայած նրան, որ Ազատ գյուղում այս իշխանությունների անգործության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ կերուխում են կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանայան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում:» https://www.tert.am/am/news/2023/01/22/qef-ishkhanutyun/3886902

  7. Պարոն Հայ, ա) նաև այն պատճառով որ Ջեզ և, ցավոք բազմաթիվ այլ հայ մտավորականներին, չի հետաքրքրում Ջորդանո Գալիլյանի (ՋԳ) վերլուծությունը, հայերը (Դուք “Հայ”-ը բարձր եք դասում) միշտ կմնան օգնություն մուրող, նվնվացող,…; բ) այն փաստը, որ կարծիք եք ձևավորել ռուսների մասնակից-մեղավոր-պատասխանատու լինելու պրպտումներում ԱՌԱՆՑ տեղյակ լինելու ոչ վաղ անցյալում կատարվածի մասին (ՀԱՊԿ ի առաջարկած զորավարժություններ) հուշում է որ բարդակի մանրեները մտած է նաև մտավորականների ուղեղները; գ) եթե ՋԳ-ն չի տրամադրի Ջեզ հղումը, ես ունեմ այն արխիվացված: Որ խնդրեք, կուղարկեմ, եթե խոստանաք վերանայել Ջեր տեսա-հորիզոնը: Այլ դեպքում ժամանակիս վատնում կլինի: Ժամանակը հայի համար մեկ դաշնակիցն է ու այս պահին երևի միակ:

    • Հայ says:

      Տիկին Սվետլանա,շատ շնորհակալ կլինեմ եթե ուղարկեք:Բայց ուշադիր կլինեք,որ այդ զորավարժությունների առաջարկը եղած լինի պաերազմից առաջ,ինչպես պարոն Գալիլեյն էր նշում:

      • Ջորդանո Գալիլյան says:

        Ոչ թե «Գալիլեյ», այլ «Գալիլյան»: Ճշտություն, ճշմարտություն եւ ճշգրտություն է պետք ամեն ինչում, նույնիսկ ամանաչնչին մանրուքը կարող է շատ կարեւոր լինել…

  8. Ruben says:

    Մեղավոր է Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթև Անակ Պարթևի որդին։

  9. Պարոն Հայ,
    Ես ուշադիր կարդացի Ջեր պատասխանը: Ելնելով Ձեր ընտրությունից ոչինչ չխոստանալ, բայց հարգելով նախապես շնորհակալ լինելը ուղարկում եմ նյութ` ոչ իմ արխիվից, բայց օգտակար: Զգուշացնեմ, որ ա) աղբյուրը մեկն է (ինչը լավ չէ); բ) խաբելու թափը մեծ է (#ԱրծրունՀովհաննիսյան երևույթը դեռ առջևում էր): Բոլոր հղումները 2019-ինն են: Ինչ վերաբերվում է ՋԳ-ի ասածին, կերծում եմ նկատի ուներ 2020-ին մեր չմասնակցելը համակարգչային սիմուլյացիաների ՀԱՊԿ-ի գործնական սեմինարին որում ուսուցանում էին լեռնային պայմաններում գրոհի ու պաշտպանության ստրատեգիա-տակտիկական փաթեթը:
    https://armeniasputnik.am/20190823/ararat-antiteror-20161500.html
    https://news.am/arm/news/535396.html
    https://armeniasputnik.am/20190617/arcakhum-hramanatarashtabayin-zoravajutyunne-en-anckacvum-tesanyut-19178688.html
    https://armeniasputnik.am/20190609/hayastani-u-rusastani-vra-jnshum-gorcadrelu-porce-19060258.html
    https://armeniasputnik.am/20190621/azerbaijan-um-zoravarjutyunneri-tivy-chi-karox-chmtahogel-hayastanin-leonid-nersisyan-19248490.html

  10. Հայ says:

    Տիկին Սվետլանա,շնորհակալություն Ձեր ջանքերի համար։
    Պարոն Ջորդանոն արդեն մատնեց իր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը դա Յութուբյաբ հայտնի բլոգեր Միշիկն է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031