Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծեց հարցի կարևորությունը, վերահաստատեց իր կատարած հայտարարությունը»․ Հայկ Մամիջանյանը՝ Դունյա Միյատովիչի հետ հանդիպման մասին

Հունվար 23,2023 22:15

«ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ներկայացրել Արցախում առկա սոցիալական վիճակը բոլոր ասպեկտներով, այդ թվում՝ օրինակներով ու փաստերով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանը։

Տեղեկացնենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպել են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է եղել Դունյա Միյատովիչի արձագանքը։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Քննարկվել է այն սակավ գործիքակազմը, որը հանձնակատարն ունի։ Նրան շնորհակալություն ենք հայտնել իր՝ օրեր առաջ կատարած հայտարարության համար։ Քննարկվել է առհասարակ եվրոպական միջազգային կառույցների ազդեցիկության և գործնական քայլերի հարցը։ Մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծեց հարցի կարևորությունը, վերահաստատեց իր կատարած հայտարարությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031