Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունենում շրջանների համայնքների բնակիչների հետ

Հունվար 27,2023 18:35

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու, Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը մտահոգող անվտանգային, քաղաքական, սոցիալական և այլ հարցերով:

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին: Երկուստեք ընդգծվել է գոյություն ունեցող ճգնաժամի պայմաններում համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի կարևորությունը:

Նշենք, որն ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նույն  օրակարգով հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր համայնքների բնակիչների հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031