Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց ա ստացվում, որ ուրիշներին ստեղ-ընդեղ եք ուղարկում, իմ երեխուն ոչ մի տեղ չեք ուղարկում». Իսրայել Հակոբկոխյան. «Հրապարակ»

Փետրվար 02,2023 11:17 Share

 «Նիկոլին չեմ ընդունում, դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել՝ այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- երեկ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկի ժամանակ հայտարարել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ եւ առաջնությունը վերածելով սկանդալի:

Նա նշել է, որ իր որդու հանդեպ անարդար են վարվում: «Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետեւաբար՝ հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպություններին, որպեսզի հասկանար, թե որդուս հետ կապված ինչ է կատարվում։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք, փաստորեն, որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»:

Մենք զրուցել ենք բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ:

Դուք կամ Ձեր որդին չե՞ք փորձել զրուցել ֆեդերացիայի նախագահի հետ, հասկանալ, թե ինչու է կողմնակալ վերաբերմունք ցուցաբերում:

– Ես գնացել խոսացել եմ, առաջարկել եմ, ասել եմ՝ լավ, անցած տարի իմ տղեն Հայաստանի առաջնությունում հաղթեց, բայց էլի խանգարեցին: Ո՞նց ա ստացվում, որ ուրիշներին ստեղ-ընդեղ եք ուղարկում, իմ երեխուն ոչ մի տեղ չեք ուղարկում, ո՞նց ա լինում, որ ոչ մի տեղ իմ տղուն չեն կանչում: Եթե սպորտսմենը չպարապի, իրա վրա չաշխատի, աճ չի ունենա: Իմ երեխուն ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ էլ մրցումների: Անգամ առաջարկել եմ, ասել եմ` ես տոմսը կառնեմ սամալյոտի, մենակ թե իմ երեխուն էլ տարեք հետներդ մրցումների, ասել են` ոչ, չենք կարա, մենք նախապես ենք ցուցակները կազմում:

Ո՞ւր էին գնում, ո՞ր երկիր:

– Հունաստան էին գնում, բայց տղայիս չտարան: 2022 թվականին:

Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ չեն տանում Ձեր որդուն:

– Ի՞նչ պիտի պատճառաբանեն, ստեր են ասում. մենք չգիտեինք, որ ինքը ստեղ ա, մենք չգիտեինք, որ ինքը պարապած ա, ստեր, ստեր, ստեր: Հիմա էլ բռնցքամարտի առաջնությունն ա, երեւի բողոք են գրել, եսիմինչեր են գրել, հազարումի շառ կարան հնարեն, գրեն, երեխուս չեն թողել մասնակցել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728