Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը ՀՀ ազգային հերոս Էդուարդ Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները

Փետրվար 05,2023 23:25

Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդ Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

«Էռնեկյանն Իտալիայի ու Արգենտինայի և, մասնավորապես, Ֆլորենցիայի հարաբերությունների կենդանի վկայությունն է: Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինչպես նաև՝ ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով, և նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան:

Շնորհակալություն հայտնելով՝ Էդուարդ Էռնեկյանն ասել է. «Քաղաքի բանալիները ստանալն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով՝ գնահատելով միայն այն ուժերը, որոնք են՝ հնարամտությունը, կազմակերպվածությունը, լավատեսությունն ու խիզախությունը, որով այս մշակույթը համակել է մեզ, ամբողջ աշխարհին»:

Քաղաքապետ Նարդելան ընդգծել է, որ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը նրա՝ ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել. «Նրա արգենտինական և հայկական ծագումը և այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարևոր խորհրդանիշ է մեզ համար»։

Միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով նշեց, որ Էդուարդ Էռնեկյանի ձեռքբերումների ներկապնակն ընդարձակ է. «Ցանկացած ներդրում և ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելու և ամրապնդելու հիմնական նպատակը»:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728